ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՓՐԵՄ ԱՐՍԵՆԻ


Եփրեմ Հովհաննիսյանը ծնվել է 1919թ. Վայքի Արտավան գյուղում: Սովորել է գյուղատնտեսական ինստիտուտում և 4-րդ կուրսից 1941թ. զորակոչվել զինվորական պարտադիր ծառայության: Գործուղվել է ռազմական ուսումնարան, ավարտել այն և լեյտենանտի կոչումով 1942թ. սեպտեմբերին որպես վաշտի հրամանատար մեկնել ռազմաճակատ, մասնակցել Նովոռոսիյսկի, Մոզդոկի, Մալգոբեկի ուղղություններում ծավալված մարտերին, որտեղ վիրավորվել է: Ապաքինվելուց հետո վերադարձել է ռազմաճակատ և կռվել Հյուսիսային Կովկասի ազատագրման համար: Նովոռոսիյսկի ուղղությունում 1943թ. նոյեմբերին ծանր վիրավորվել է և ազատվել ծառայությունից:

Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը ավարտելուց հետո անցել է մանկավարժական աշխատանքի, որին զուգընթաց սովորել ու ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը, նշանակվել դպրոցի դիրեկտոր: Այնուհետև աշխատել է ժողկրթության բաժնի տեսուչ, մեթոդիստ, կուսշրջկոմում բաժնի վարիչ: Հետագա տարիներին աշխատել է անտառտնտեսության դիրեկտոր:

Եփրեմ Հովհաննիսյանը պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական պատորազմում Գերամինայի դեմ տարած հաղթանակի համարՙ, ՚Խիզախության համարՙ, ՚Կովկասի պաշտպանության համարՙ և մարտական ու աշխատանքային մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: