ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՐԻՇԱ ՍՈՒՐԵՆԻ


Գրիշա Հովհաննիսյանը ծնվել է 1919թ. Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և դպրոցում աշխատել պիոներ – ջոկատավար:

1939թ. զորակոչվել է բանակ: 1941թ. առաջին ամիսներին մասնակցել է ուխտադրուժ թշնամու դեմ մղված կռիվներին Ժիտոմիրի ուղղությամբ Ալեքսանդրիայի շրջանում: Վիրավորվել է, ապա սովորել է Ստալինգրադի ռազմաքաղաքական ուսումնարանում: Լենինգրադի ռազմաճակատում լեյտենանտ Գրիշա Հովհաննիսյանը գումարտակի կոմերիտմիության կազմակերպության քարտուղարն էր:

1943թ. վերջում նշանակվել է գումարտակի հրամանատարի տեղակալ քաղգծով: Մասնակցել է  Օրանիենբաումի պլացդարմի գրավման գրոհներին: 1944թ. ապրիլին ծանր վիրավորվել և ազատվել է ծառայությունից:

Պատերազմից հետո Գ. Հովհաննիսյանը ավարտել է Երևանի հեռակա  մանկավարժական ինստիտուտը, աշխատել է Եղեգնաձոր քաղաքի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցիչ:

Պարգևատրվել է ՚Արիության  համարՙ, ՚Մարտական ծառայության համարՙ, ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Լենինգրադի պաշտպանության համարՙ մարտական  և հոբելյանական մեդալներով: Մարտական ծառայության համար պատերազմի վետերանը պարգևատրվել է ՚Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանիՙ շքանշանով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: