ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՐԻՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ


Ծնվել է 1925թ. Կապանի շրջանի Ներքին Խոտանան գյուղում: Մեծացել է բազմանդամ ընտանիքում: ավագ եղբայրները մեկնել են ռազմաճակատ: Շրվենանցի դպրոցում 8-ամյա կրթություն ստանալուց հետո, տնտեսական պայմաններից ելնելով, ուսումը կիսատ թողած` անցել է աշխատանքի: 1943թ. սեպտեմբերի 15-ին զորակոչվել է գործող բանակ, ծառայել 208-րդ հրաձգային դիվիզիայի 760-րդ գնդում որպես շարքային զինվոր: Վեց ամիս սովորել է սնայպերական դպրոցում:

1944թ. ապրիլից մինչև նոյեմբեր մասնակցել է մարտերին 2-րդ Մերձբալթյան ռազմաճակատում: Նրա սնայպերական հաշվում գրանցվել է 26 սպանված գերմանացի:

1944թ. փետրվարին վիրավորվել է, բուժվել Նեվելի դաշտային հիվանդանոցում: Երկրորդ անգամ վիրավորվել է 1945թ. փետրվարի 3-ին:

Զորացրվելուց հետո աշխատել է Կապանի կոշիկի արտելում հաշվապահ, այնուհետև` վարսավիր: Երկար տարիներ աշխատել է կենտրոնական հիվանդանոցի վարսավիր:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ և հոբելյանական  մեդալներով:

Հաղթանակի 40-ամյակին ստացել է ՚Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանիՙ շքանշան:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: