ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԲԵԳԼԱՐԻ


Ծնվել է 1907թ. Կապանի շրջանի Շիկահող գյուղում: Բատրակ է եղել: Սկզբնական կրթությունը ստացել է գյուղում, այնուհետև աշխատանքի է ընդունվել Կապանի պղնձահանքային կոմբինատի հանքային տեղամասում և սովորել բանվոր երիտասարդության դպրոցում, ապա ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը և 1931թ.  նշանակվել Երևանի քաղկոմում պրոպագանդիստ, ապա Արտաշատի կուսդպրոցի դիրեկտոր:

1932թ. սովորել է կոմհամալսարանում, որն ավարտելուց հետո աշխատել է ՀԿԿ Մեղրիի շրջկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ: 1935թ. նշանակվել է Գորիսի շրջանային թերթի խմբագիր մինչև 1940թ. և տեղափոխվել Ապարան, նշանակվել կուսշրջկոմի ագիտպրոբաժնի վարիչ:

1942թ. մոբիլիզացիայով զորակոչվել է բանակ և մեկնել ռազմաճակատ մասնակցել Հայրենական պատերազմի արյունահեղ մարտերին:

Դնեպրոպետրովսկի մարզի համար մղված մարտերում Սյունիքի քաջ մարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը զոհվել է 1943թ. նոյեմբերին: Թաղվել է Պավլոգրադ քաղաքի քիմիական գործարանի կից այգում:

1977թ. հարազատները թվով 9 հոգի այցի գնացին Գուրգեն Հովհաննիսյանի գերեզմանին: Գերեզմանոցը, որտեղ թաղվել են 142 մարտիկներ, մի ծաղկանոց է, մշտապես այցելում են: Հերոսներին հիշում են: Հայրենիքի ազատագրման պայքարում զոհված զիվորները չեն մոռացվում, նրանք ապրում են ողջերի հիշողության մեջ: Գուրգեն Հովհաննիսյանի լուսանկարը փակցված է Սյունիքի մարզկենտրոնի մարտական փառքի–սրահ թանգարանում, որտեղ այցելում են հարազատները, աշակերտները, ուսանողները, երիտասարդներն ու տարեցները:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: