ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍԻ


Աշոտ Հովհաննիսյանը ծնվել է 1913թ. Եղեգնաձոր ավանում:

Սովորել է Խ. Աբովյանի անվան դպրոցում և ավարտել Երևանի շինարարական տեխնիկումը: Այնուհետև  Լուսժողկոմատը գործուղում է Լենինգրադ մանկավարժական ինստիտուտ սովորելու, որն ավարտելուց հետո մեկնում է հեռավոր Արևելք ռուսաց լեզվի և ռուս գրականության ուսուցիչ:

Ամուրի մարզի Բլագովեշչենսկի քաղաքից, որտեղ աշխատում էր, 1942թ. զորակոչվել է բանակ և 908-րդ հրաձգային գնդում մասնակցել Սմոլենսկի և Օրյոլ – Կուրսկի համար մղված ճակատամարտերին: Վերջին գրոհներից մեկում ծանր վիրավորվել է և ազատվել ծառայությունից:

1944թ. հունվարից աշխատել է Երևանի թիվ 30 միջնակարգ դպրոցի դիրեկտոր, այնուհետև կուսշրջկոմում և կենտկոմում դպրոցական բաժնի վարիչ:

Ա. Հովհաննիսյանը պաշտոնավարել է Երևանի պոլիտեխնիկական և հայկական մանկավարժական ինստիտուտներում որպես ամբիոնի վարիչ, Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտում, բանասիրական ամբիոնի դոցենտ:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Խիզախության համարՙ, ՚Աշխատանքային արիության համարՙ մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: