ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԵՏՐՈՍԻ


Անդրանիկ Հովհաննիսյանը ծնվել է 1908թ. Եղեգնաձոր ավանում: Ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը և երեք տարի ֆիզիկա ու մաթեմատիկա դասավանդել Արտաշատի մանկավարժական տեխնիկումում: Այնուհետև սովորել է պոլիտեխնիկական ինստիտուտում: 1939թ. աշխատել է Երևանի Կիրովի անվան քիմիական կոմբինատի կադրերի պատրաստման ուսումնարանում ուսուցիչ:

Պատերազմի առաջին օրերին մեկնել է բանակ, ավարտել ռազմական ուսումնարան, նշանակվել 338-րդ դիվիզիայի լաբորատորիայի վարիչ:

Անդրանիկ Հովհաննիսյանը իր մարտիկների հետ գետանցման վայրում ապահովեց  ծխածածկույթով քողարկումը և մարտական առաջադրանքը կատարվեց հաջողությամբ: Լեհաստանի Կրակով քաղաքի ազատագրման գրոհներին իր լաբորատորիայի մարտիկներով հանդես բերեց հմտություն ու քաջություն: Երեք անգամ վիրավորվել է: 1945թ. զորացրվել է:

Պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ շքանշանով և մի քանի մարտական մեդալներով:

Ետպատերազմյան տարիներին Երևան քաղաքի գյուղմեքենաշինական տեխնիկումում դասավանդել է ֆիզիկա և մաթեմատիկա, աշխատել Գ. Սունդուկյանի անվ. թիվ 90 Եղեգնաձորի շրջանի Ելփին գյուղի միջնակարգ դպրոցում:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: