ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԵՐՎԱՆԴ ԱՐԶՈՒՄԱՆԻ


Երվանդ Հովակիմյանը ծնվել է 1911թ. Կապանի շրջանի Քաջարան գյուղում: Ստացել է 7-ամյա կրթություն: 1933-36թթ. ծառայել է հայկական հեծյալ գնդում:

Մինչև Հայրենական մեծ պատերազմը աշխատել է հայրենի գյուղում կոլտնտեսության բրիգադավար, վարչության նախագահ:

1941թ. զորակոչվել և 684-րդ հրաձգային գնդում որպես կամավոր մասնակցել է ֆաշիստական զավթիչների դեմ մղվող մարտերին հարավային, Մերձծովյան, Ղրիմի ուղղություններում:

1943թ. հունիսին ծանր վիրավորվել է, զինվորական հոսպիտալում բուժվելուց հետո զորացրվել, վերադարձել է որպես պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ:

Պարգևատրվել է ՚Արիության համարՙ, ՚Կովկասի պաշտպանության համարՙ, ՚Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համարՙ մեդալներով և հրամանատարության շնորհակալագրերով:

Մահացել է 1967 թվականին:

Метки: , ,

Оставьте комментарий