ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ


Ծնվել է 1920թ. Կապանի շրջանի Առաջաձոր գյուղում: Ավարտել է միջնակարգ դպրոցը, աշխատել պիոներ — հրահանգիչ:

1940թ. հոկտեմբերին զորակոչվել է բանակ, ծառայել 115 -րդ հրաձգային դիվիզիայի 371-րդ հրետանային գնդում: Սկսվել է պատերազմը: 1941թ. հունիսի 22-ին Կարելիայի պարանոցից 115-րդ դիվիզիան նահանջեց Լենինգրադ: Մինչև սեպտեմբերի 25-ը Սերգեյ Հարությունյանը եղել է Լենինգրադի պաշտպանների շարքերում: Շրջապատման մեջ է ընկել և մինչև 1945թ. մնացել է ռազմագերիների համակենտրոնացման ճամբարներում: Սկզբում` Ֆինլանդիայում մինչև 1943թ. հունվարը, հետո` Լեհաստանում Պլավա քաղաքում, հայկական լեգեոնում, այնուհետև Գերմանիայի Վիտֆլեկեն ռազմական ճամբարում:

Այստեղ գերիներին զինել են և ուղարկել  Հույաստան: Գերիության առաջին օրվանից  մինչև  Հունաստան Սերգեյ Հարությունյանի հետ էր Միսակ Թավադի Մանուչարյանը: Սերգեյը մնացել է Ալբանիայում: Խորհրդային զորքերի կողմից ազատագրված գերիների մեջ էր նաև Սերգեյը: Ռազմական աշխատանքային ծառայությունը վերջացնելուց հետո ազատվել և վերադարձել է հայրենիք: Աշխատանքի է անցել  Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքում, մասնագիտացել է և նստել էքսկավատորի ղեկին, անդամագրվել գանձասարի լեռնագործների պանծալի կոլեկտիվին: Այստեղ սկսվել է նրա աշխատանքային  բուռն գործունեությունը: Էքսկավատորավարը թղթակցել է ՚Քաջարանՙ բազմատիրաժ, Կապանի ՚Պղնձի համարՙ շրջանային և հանրապետական ու միութենական թերթերին: Լեռնագործ  էքսկավատորը ընդունվել է ՀԽՍՀ ԽՍՀՄ ժուռնալիսների միության անդամ: Նա քաջարանի լեռնագործների հերոսական աշխատանքի մասին պատմել է հանրապետական ու միաութենական մամուլում: Ժուռնալիստների միության վարչության անդամ էր:

Սերգեյ Հարությունյանը երկար տարիներ աշխատել է Քաջարանի լեռնագործների կոլեկտիվում և անցել կենսաթոշակի:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, հոբելյականական մեդալներով և աշխատանքային ՚Պատվո նշանՙ շքանշանով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: