ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԲԱԲԱՋԱՆԻ


Ծնվել է 1909թ. Կապանի շրջանի Փուխրուտ գյուղում: 5-րդ դասարանից անցել է աշխատանքի, գյուղում զբաղվել անասնապահությամբ, օգնել հորը բազմանդամ ընտանիքի հոգսերը թեթևացնելու համար: Հետագայում աշխատել է կոլտնտեսությունում բրիգադավար:

1941թ. սեպտեմբերին զորակոչվել է բանակ: Ծառայել է 274-րդ հրաձգային գնդում որպես շարքային զինվոր և մասնակցել Հայրենական պատերազմին 1941թ.  նոյեմբեր — դեկտեմբեր ամիսներին Հարավային ռազմաճակատում:

1941թ. դեկտեմբերի 17-ին վիրավորվել է և թշնամու կողմից գերի վերցվել, որտեղ մնացել է մինչև 1945թ. ապրիլը:

Այնուհետև 1945թ. մայիսի 9-ից մինչև 1945թ. դեկտեմբերի 12-ը ծառայել է 224-րդ պահեստային հրաձգային գնդում և զորացրվել:

Աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում ոչխարաբուծական ֆերմերի վարիչ, ապա Սյունիքի պետական տնտեսությունում` մեղվապահ:

Պատերազմի հաշմանդամ է: Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ և հոբելյանական մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: