ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՍԻ


Ծնվել է 1907թ. Գորիսի Տանձատափ գյուղում:

Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում: Այնուհետև տեղափոխվել է Կապան և աշխատանքի ընդունվել լեռնահանքային արդյունաբերության Կապանի կոմբինատում որպես լեռնագործ բանվոր, ապա ՆԳՆ-ի Կապանի բաժանմունքում որպես շարքային միլիցիոներ: Աշխատանքին զուգընթաց սովորել և ավարտել է երեկոյան հանրակրթական միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանը: Այնուհետև գործուղվել է Երևան և սովորել ներքին գործերի նախարարության վերապատրաստման դասընթացներում:

Հայրենական մեծ պատերազմի սկզբից կամավոր զինվորագրվել և մեկնել է ռազմաճակատ: Օրինակելի ծառայության և մարտական առաջադրանքների հաջող կատարման համար արժանացել է հրամանատարության շնորհակալագրերի, պարգևատրվել ՚Արիության  համարՙ մեդալով: Տրվում է արձակուրդ հայրենիք վերադառնալու համար: Կապան քաղաքում նրա ճակատային զրույցները հետաքրքրություն են առաջացնում: Կուսշրջկոմը Հ.Հարությունյանին հրավիրում և հանձնարարում է զրույց անցկացնել նաև կուսշրջկոմում: Այդ առթիվ զինվորի կինը` Արշալույսը, որն ուներ երկու անչափահաս երեխաներ, գոհունակությամբ պատմել է, այդ ժամանակ ընտանիքի նկատմամբ հոգատար վերաբերմունք է  եղել աշխատանքային ընկերիների կողմից, միայնակ պահել ու մեծացրել որդուն` Ռոմիկին ու դստերը` Սվետլանային, սպասելով ամուսնու վերադարձին, սակայն խիզախ զինվորը հերոսի մահով զոհվեց ռազմաճակատում:

1970թ. Կապանի շրջանի Աղվանի գյուղում կառուցվեց պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան, որի թանգարանային մասում փակված է քաջազուն զինվորի լուսանկարը: Նրա որդին, որ կոլտնտեսության հաշվապահն էր, ակտիվ մասնակցություն է ցուցաբերել իր հոր` Հովհաննես Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցմանը և իր որդիներից մեկի անունը կնքել` Հովհաննես, երեք որդիներն էլ ծառայել են բանակում, ավագ` Արթուրը` մասնակցել է Աֆղանստանի պատերազմին:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: