ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ


Ծնվել է 1904թ. Կապանի Դավիթբեկ գյուղում: Մեծացել է որբի ճակատագրով: Ունի տարրական կրթություն: Տասնհինգ տարեկանից զբաղվել է հովվությամբ: առաջիններից մեկն էր, որ ստանձնել է գյուղի կոլտնտեսության  հովվի պարտականությունը, որից չհրաժարվեց մինչև իր կայանքի վերջը: 1985թ. Դավիթբեկ գյուղի համայնքը հանդիսավոր կերպով նշեց վաստակավոր ավագ հովիվ Հայկ Հարությունյանի անբասիր աշխատանքի 65 տարին:

1941թ. հունիսի 23-ին պատերազմի չարագույժ լուրը հասավ Դավիթբեկ գյուղը: Երկու օր հետո 14 Դավիթբեկցիներ մեկնեցին ռազմաճակատ, նրանց հետ էր նաև հովիվ Հայկ Հարությունյանը: Ռազմաճակատում զենքը ձեռքին մարտնչել է թշնամու դեմ Ղրիմում: 390-րդ հայկական դիվիզիայում մասնակցել է Սիմֆերոպոլի, Սևաստոպոլի, Կերչի արյունալի մարտերին: Շարքային հրաձիգ Հայկ Հարությունյանը մարտական առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար արժանացել է անձնական պարգևի` գրպանի ժամացույցի, որից չբաժանվեց մինչև իր կյանքի վերջը:

Անհավասար մարտում գերմանացիներին հաջողվեց շրջապատման մեջ պահել մի խումբ ռուս ու հայ զինվորիների գերի վերցնել և քշել հեռավոր երկրներ:

՚Մի մեծ խումբ ռազմագերիների հետ գտնվում էի Հոլանդիայում, — պատմել է Հայկ Հարությունյանը, — նրանց մեջ կային հայեր: Ծանր աշխատանք էինք կատարում, վատ էին կերակրում: Գերմանացի զինվորները չեին թողնում շփվել հսկիչների հետ: Բայց նրանց մեջ կար մի տարեց հսկիչ, հանգիստ բնավորույթամբ: Նա գերիների հետ կոպիտ չէր վարվում ` ինչպես մյուս հսկիչները: Նա գաղտնաբար հաց ու երշիկ էր տալիս ինձ: Ես էլ բաժանում էի ընկերներիս: Տարեց հսկիչը լռակյաց էր, ինձ հետ համարյա չեր խոսում, այլ աչք — ունքով հասկացնում էր, որ մոտենամ իրեն: Երբ մոտենում էի նա անմիջապես հեռանում էր` այնտեղ թողնելով հացի ու երշիկի փաթեթը: Սակայն մի օր նկատեցին ու խիստ պատժեցին նրան: Ես մոտեցա ավագ հսկիչին և ասացի, որ նրա փոխարեն ինձ պատժեն: Գերմանացի հսկիչ զինվորները հռհռացին ու ծիծաղից թուլացան: Ես հանեցի շապիկս ու կանգնեցի ավագ հսկիչի առաջ: Հետաքրքրությամբ նայում էին ինձ: Ավագ հսկիչը հրամայեց. ծեծել: Հինգ անգամ մտրակով խփելուց հետո հրամայեց դադարեցնել: Այդ պահին բոլոր հսկիչները հավաքվել ու նայում էին: Ես մնացի կանգնած ու ասացի, որ էլի խփեն: Բոլորը ծիծաղեցին  ու մի պահ լռեցին: Ինքը` ավագը վերձրեց ռետինե մտրակը և հինգ անգամ ուժեղ խփեց: Նայեց ինձ և տեսավ` ոչ ձայն եմ հանում, ոչ շարժվում եմ: Կանգնած եմ իմ տեղում ուղիղ, հպարտ` մրցույթում հաղթողի կեցվածքով: Ավագ հսկիչը նայեց շուրջը հավաքված գերմանացի հսկիչներին և հեռվում կանգնած ռազմագերիներին, հանեց վրայից զենքն ու գոտին և կանգնեց իմ առաջ, ձեռքը դրեց ուսիս: Հեռվից լսեցի հայերեն ձայն ՚Նա սպորտսմեն է գործ չունես դրա  հետՙ: Չհասկացա ինչ է սպորտսմենը, դե ես միշտ մեր սասերում հովիվ էի: Գերմանացի ավագ հսկիչը հաղթանդամ տղամարդ էր, խիստ ճաղար  աչքերով, նա ամուր բռնել էր ինձ երկու ձեռքերով:  Ես նրան միանգամից երկու ձեռքերով վեր բարձրացրեցի և տարա դեպի հսկիչները, նա ոտքերը թափահարում էր: Ես հենց այն է ուզում էի շպրտել գետնին, սակայն մի պահ կանգ առա, նայեցի շփոթված գերմանացի հսկիչներին, որոնք արդեն պատրաստվում էին օգնության հասնել: Ես ավագ հսկիչին հանգիստ հանձնեցի հսկիչներին, կանգնեցրի ոտքի վրա: Նա կարծես ուրախացավ, սփրթնած դեմքով կարծես ծիծաղեց ու թփթփացրեց ուսիս: Պատժված գերմանացի տարեց հսկիչը արագ մոտեցավ ավագ հսկիչին, ինչ ասաց` չհասկացա: Բայց իմ հագուստները տվեցին ինձ,  և ես թիկունքս դեպի հսկիչները, մտրակի դաղած տեղերը ցույց տալով հագնվեցի: Այդ երեկոյան մեզ զրկեցին ընթրիքից, առավոտյան` նույնպես: Չտարան աշխատանքի: Կեսօրին ճամբար մտավ մի հոլանդացի լայնեզր գլխարկով, հայկական դեմքով, սև մազերով: Ռուսերեն կարճ խոսեց մի ռուս զիվորի հետ, և ծիծաղելով նայելով մեզ` գնաց հսկիչի հետ: Հավաքվեցին ռուս ռազմագերու շուրջ: Նա այնպիսի ուրախ դեմք էր ընդունել, որ մենք հասկացանք, որ մեզ շուտով կկերակրեն: Եվ իրոք: նա ասաց, որ մեզ շուտով կկերակրեն: Մենք ուրախացանք: Չէ որ բոլորս քաղցած էինք, մենք շատ վատ էինք սնվում: Քիչ հետո ռուսը աչքով ինձ հասկացրեց հետևել իրեն: Գնացի: Նա ինձ ասաց, որ իր ասածը գաղտնի հաղորդեմ մերոնց` հայերին, բայց այնպես, որ հսկիչները ոչինչ չնկատեն: Ասաց. ՚Գիտե±ս, հոլանդացին ասաց, որ իր հայրը հայ է: Հետո այս ու այն կողմ նայելով շշուկով ասաց, որ շուտով գերմանացիները այստեղից կփախչեն, Գերմանիան պարտվում է, Սովետական բանակը շուտով Գերմանիային ծնկի կբերի: Ասա, որ դուք ձեզ հանգիստ պահեք, որպեսզի նրանք ձեզ չվնասենՙ:

Շատ ժամանակ չանցավ, երբ Հոլանդիայի կառավարությունը հրաժարվեց Գերմանիայի զինվորներին կերակրել: Ռազմագերիների նկատմամբ սկսեցին լավ վերաբերվել, ժամանակին ապահովում էին սննդով: Հսկիչները այլևս մեզ մոտ չեին գալիս: Նրանք խմբված առանձին  երկար ժամանակ կանգնած խոսում էին: Մի քանի զինվորական ու հոլանդացի քաղաքացիներ եկան թարգմանիչների մոտ ասացին, որ այսուհետև ռազմագերիները հոլանդական կառավարության հսկողության տակ են: Գերմանացիները պետք է հեռանան Հոլանդիայից: Հոլանդացի քաղաքացիները ցրվեցին ռազմագերիների մեջ, մեզ մոտեցավ հայ հոլանդացին: Մենք հավաքվեցինք նրա շուրջը:

-Մի քանի օր, և Գերմանիան պարտված կլինի: Սովետական բանակը հաղթեց, — դժվար հասկանալի ռուսերենով ասաց նա: — Հոլանդիայի կառավարությաունը իր վրա է վերցրել գերիների պաշտպանությունը:

Մեր ուրախությանը չափ չկար: Մենք ազատ ենք: Մեր դրությունը լավացավ: անցան օրեր: Գերմանացիները իրենց տեղից դուրս չեն գալիս, սպասում են: Իսկ մեզ հսկում են հոլանդացի զինվորները: Նրանցից իմացանք, որ հոլանդական կառավարությունը հրաժարվել է գերմանացիներին կերակրել, նրանց զինաթափել է:

Հոլանդացի հայը մի օր ինձ նշանակեց գերիների ճաշարանում աշխատելու և միս կտրատելու: Հաճախ անասունը հանձնում էին ինձ, ես էի մորթում, իսկ մյուս հայերը ճաշ էին պատրաստում գերիների համար, փայտ էին կտրտում, ջուր եռացնում, մաքրում ճաշարանը, լվանում ափսեները, գդալները: Մենք ինքներս մեզ սպասարկում էինք:  Մի օր հայ գերիներից մեկը ասաց. ՙԿարո±ղ է, որ այս հոլանդացիները նույնպես հայ են՚: Մենք այնպես բարձր ու լայն սրտով ծիծաղեցինք, որ մի հոլադացի զինվոր շտապ եկավ ու հետաքրքրվեց, թե ինչ է պատահել: Երբ ասացինք ինքն էլ բարձր ծիծաղեց: Մի քանի օրից բոլոր հոլանդացիները այդ մասին լսեցին:

Մի օր էլ միտս ընկավ գերմանացի տարեց հսկիչը: Ես ինձ նախատեցի: Թե ինչո±ւ ես նրան հիմա ձեռք չմեկնեմ: Չե որ նա ինձ գաղտնաբար հաց էր տալիս: Գնացի դեպի գերմանացիների կողմը: Մոռացա, որ մորթ անելու ու միս կտրտելու մեծ ու երկար դանակը կախել եմ կողքիցս: Դեռ չհասած գերմանացի հսկիչներին, նկատեցի դեպի ինձ եկող տարեց հսկիչին: Այ քեզ բան կարծես կարոտել էի նրան: Այնպես ցանկացա նրան մտերմաբար հանդիպել: Բայց հանկարծ նա կանգ առավ ու ապշած ինձ նայեց: Երբ հանգիստ մոտեցա և խոսեցի նրա հետ, նա հանգստացավ ու ցույց տվեց իմ դանակը, որ դա է վախեցրել իրեն: Իմ վերցրած սննդի փաթեթը տվեցի նրան: Վերցրեց, բայց չկերավ: Ասաց, որ իր ընկերները բոլորը քաղցած են, որ իրենց հրամանատարությունը իրենց մոռացել է, չեն գալիս տեղափոխելու, որ Գերմանիան պարտվել է, որ դուք հաղթել եք: Դա ասաց այնպես, որ ինձ թվաց, թե ինքն էլ է ուրախացել, որ մենք հաղթել ենք: Գնացինք գերմանացի հսկիչ զինվորների մոտ: Նրանք վախեցան, զարմացած և խեթ աչքերով նայում էին ինձ,  այս անգամ նրանք` ինչպես գերիներ, ես` ինչպես հսկիչ: Այնպես խեղճացած տեսա նրանց, գունատված ու դալկացած, նիհարած, չսափրված, հագուստները հնացած: Անզեն հսկիչները վախկոտ են դարձել, իսկ ավագ հսկիչը, երբ ես մոտեցա նրան բարևելու, սաստիկ վախեցավ: Աչքը իմ դանակից չեր կտրում, այնպես պլշած էր նայում: Ես գնացի նրա մեջքը թփթփացրի` ինչպես ինքը ինձ: Տարեց հսկիչը նրան իմ տված սննդից  բաժին հանեց, նրա դեմքը կենդանացավ, սկսեց ծիծաղել, բայց ինձ թվաց, որ այդ ծիծաղը ծիծաղի նման չէր: Մյուս հսկիչները մեկ-մեկ սկսեցին ծիծաղել և բոլորս միասին ծիծաղեցինք: Այդ ծիծաղը լիաթոք, ուրախ ծիծաղ էր: Ծիծաղում էինք, որովհետև պատերազմը վերջացել էր: Բոլորս ուրախ էինք և հսկիչները, և ռազմագերիները: Ես ծիծաղում էր, որ մենք հաղթել ենք, իսկ նրա±նք: Ես չգիտեմ, ինրո±ւ էին նրանք ծիծաղում, բայց գիտեմ, նրանք էլ էին ձանձրացել պատերազմից: Ես վերադարձա ճամբար, որն ինձ համար այլևս ճամբար չէր: Ինձ ճանապարհում էին գերմանացի տարեց հսկիչը և ավագ հսկիչը: Նրանց տեղափոխեցին իրենց երկիրը, իսկ մեզ մեր հայրենիքըՙ:

Քաջարան քաղաքում էի աշխատում և ապրում: Նոր տարվա երեկոյան գնացել էի ազգականուհուս մեր տուն հրավիրելու, որ մենակ չմնա: Պատերազմը վաղուց էր ավարտվել, իսկ նրա ամուսինը դեռ չեր վերադարձել: Դռան զանգը հնչեցրի: Բարձր, ուրախ ձայն էր լսվում: Դուռը բացվեց: Իմ առաջ կանգնած էր լայնաթիկունք, կարմրագույն դեմքով, երկար, հաստ, հայկական սև բեխերով մի առողջ տղամարդ: Ընդառաջ եկավ ազգականուհիս և ուրախ ժպիտով ասաց.

—              Ամուսինս վերադարձել է:

Մենք ուրախ ողջագուվեցինք միմյանց հետ: Ինձ հրավիրեցին ներս: Ես, որ եկել էի ազգականուհուս հրավիրելու մեր տուն, դարձա առաջին հյուրը 1941թ. հետո նրանց առաջին նոր տարվա երեկոյան:

Դա 1945թ. դեկտեմբերի 31-ին էր:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: