ՀԱՍՐԱԹՅԱՆ ԹՈՐԳՈՄ 0ՀՈՎՀԱՆՆԵՍԻ


Ծնվել է 1923թ. Ախլաթյան գյուղում: 1930թ. ընտանիքով տեղափոխվել են նորակառույց  Նորավան գյուղը, մտնում կոլտնտեսություն:

Ավարտել է միջնակարգ դպրոցը և 1941թ. հունիսի  28-ին  զորակոչվել բանակ: Սովորել է  962-րդ և  964-րդ հրետանային գնդերի կրտսեր հրամանատարների դասընթացներում, ստացել սերժանտի կոչում: 1942թ. աշնանը 964-րդ գնդում մասնակցել է  Թերեքի ուղղությունում մղվող մարտերին: Այնուհետև 130-րդ հրաձգային գնդի, 51-րդ հրաձգային բհիգադի և 316-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկների շարքերում մախֆակցել է Կուբանի և Թամանյան թերակղզու ազատագրման մարտերին:

3-րդ և Առաջին Ուկրաինական ռազմաճակակներում մասնակցել է Աջափնյա Ուկրաինայում, Լեհաստանում, Հունգարիայում, Բուդապեշտում, ապա 21-րդ տանկային  գվարդիական գնդում Չեխոսլովակիայում, Պրագայում ծավալված մարտերին:

Ֆաշիստական Գերմանիայի ջախջախումից հետո մասնակցել է Հյուսիսային Չինաստանի /Մանջուրիայի/ Ճապոնական միլիտարիզմից ազատագրելու մարտերին և պատերազմն ավարտել Պորտ-Արտուրում: Զորացրվել է 1946թ.:

1947թ. ընդունվել է Երևանի մանկավահրժական ինստիտուտի լեզվի և գրականության ֆակուլտետ և ավարտելուց հետո աշխատել Վաղուդի գյուղի դպրոցում: 1961թ. տեղափոխվել է Քաջարան, աշխատել Զանգեզուրի պ/մ կոմբինատի հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասում կռունկավար և երեկոյան հանրակրթական միջնակարգ դպրոցում ուսուցիչ:

1965թ. նոյեմբերից մինչև 1989թ. աշսատել է ՙՔաջարան՚ բազմատիրաժ թերթի խմբագիր:

Պարգևատրվել է ՚Փառքի երրորդ աստիճանիՙ շքանշանով, ՚Խիզախության համարՙ, ՚Պրագայի ազատագրմանՙ, ՚Գերմանիայի և Ճապոնիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Մոնղոլական ժողովրդական հանրապետությանՙ մեդալներով;

Հաղթանակի 40-ամյակին պարգևատրվել է ՚Հայրենական պատերազմի 1-ին աստիճանիՙ շքանշանով:

Հայրենական պատերազմի 2-րդ խմբի հաշքանդամ է:

Մահացել է 2001թ.:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: