ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ԼԵՎՈՆԻ


Նապոլեոն Հայրապետյանը ծնվել է 1922թ. Կապանի շրջանի Լեռնաձոր գյուղում: 7-ամյա կրթությունը ստացել է հայրենի գյուղում: 1931թ. Զանգեզուրի մեծ երկրշարժի հետևանքով Լեռնաձոր գյուղից  շատ ընտանիքներ տեղափոխվեցին այլ բնակավայրեր: 1932թ. Հայրապետյանների ընտանիքը տեղափոխվեց Կապանի հանքեր բանավանը և անդամագրվեց Լեռնագործների  մեծ կոլեկտիվին: Հայրը աշխատանքի անցավ թիվ 5-6 երիտասարդական հանքում որպես հորատող:

Նապոլեոն Հայրապետյանը 1940թ. ավարտել է Կապան քաղաքի միջնակարգ դպրոցը և աշխատանքի ընդունվել Զանգեզուրի լեռնահետախուզական արշավախմբում որպես հարոտաղ, այնուհետև` արտադրության վարպետ:

1941թ. մայիսի 7-ին զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել է Բելոռուսիայում, Բրեստի մարզի Պրուժանի քաղաքում տեղակայված սահմանային զորամասում:

1941թ. հունիսի 17-ին գրած նրա վերջին նամակը ստացվել է  Հայրենական պատերազմ սկսվելուց հինգ օր հետո:

Նապոլեոն Հայրապետյանը զոհվել է հայրենիքի պետական սահմանը ներխուժած ֆաշիստական զավթիչների դեմ մղված կատաղի մարտերից մեկում` Բրեստի ուղղությունում, սահմանամերձ բնակավայրում 1941թ. հուլիս ամսվա սկզբին:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: