ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՀԱՅՐԱՊԵՏԻ


Ծնվել է 1923թ. Գորիսի շրջանի Հալիձոր գյուղում:

Հայրը` Հայրապետը, բարձր որակավորում ունեցող արհեստավոր էր, 1930թ. տեղափոխվել է Կապան, աշխատել պղնձահանքային կոմբինատում, մշտական բնակություն հաստատել Կապան քաղաքում:

Արշավիր Հայրապետյանը սովորել է Կապան քաղաքի միջնակարգ դպրոցում, ապա ավարտել մանկավարժական ուսումնարանը: 1941թ. զորակոչվել է բանակ ավարտել Թելավի ռազմահետևակային ուսումնարանը, ստացել լեյտենանտի կոչում, նշանակվել Կերչում գործող 390-րդ հայկական հրաձգային դիվիզիայում դասակի հրամանատար: 1942թ. գերմանացիների գարնանային հարձակման ժամանակ դիվիզիան  ամենօրյա մարտերում կորուստներ է ունենում, որը համալրվում էր հայազգի զիվորներով:

1942թ. մայիսի 20-ին դիվիզիայի քաղբաժնի պետ կոմիսար Սուրեն Թովմասյանը օժանդակությամբ մի խումբ վիրավորների հաջողվում է փոխադրել Նովոռոյսիսկ: Ծանր վիրավորվել էր նաև Ա. Հայրապետյանը: Բուժումից հետո 1944թ. ազատվել է ծառայությունից և վերադարձել Կապան:

Աշխատանքի է ընդունվել պղնձահանքային կոմբինատում, 1948թ. ընտրվել կոմբինատի կուսկոմիտեի քարտուղար, սովորել է բարձրագույն կուսակցական դպրոցում: 1971թ. աշխատել է Կապանի կուսշրջկոմի բաժնի վարիչ, ապա Կապանի կուսշրջկոմի երկրորդ քարտուղար:

Աշխատել է պղնձահանքային կոմբինատի տնօրենի օգնական: Ավարտել է հեռակա իրավաբանական և լեռնային ինստիտուտը: Գրել է Կապանի պղնձահանքային կոմբինատի պատմությունը:

Պարգևատրվել է ՚Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանիՙ, ՚Պատվո նշանՙ շքանշանով ու մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: