Գորիս


Հեռավորությունը մարզկենտրոնից  65 կմ

Հեռավորությունը Երևան քաղաքից  254 կմ

Վարչական տարածքը  4439 հա

Բնակչությունը   29200

Բարձրությունը ծովի մակերևույթից 1250-1520 մ

Քաղաքի կարգավիճակ ստանալու տարեթիվը  1924թ

Աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները

Գտնվում է Գորիս (Վարարակ) գետի հովտում: Գետահովիտը Գորիսի սահմաններում բավականին ընդարձակ, խոր, տաշտանման գոգավորություն է, լցված գետային, գետա-հեղեղատային և ջրա-սառցադաշտային նստվածքով: Լանջերը խիստ զառիթափ են, տեղ-տեղ նույնիսկ ուղղահայաց, ճեղքված խոր ձորերով (Շորին, Թանգուն, Ղաթրինի, Չոփչուն, Դրնգանի): Բարձաբերձ ժայռերը, բրգաձև գագաթները, խոր ձորերն ու կիրճերը, ապառաժ քարափները, քառայրերն ու քարանձավները յուրօրինակ, անկրկնելի տեսք են տալիս ռելիեֆին:

Կլիման բարեխառն լեռնային է, մեղմ ձյունոտ ձմեռներով, տաք ամառներով: Հունվարի միջին ջերմաստիճանը — 1.3 C է, հուլիսինը 19 C, տեղումների քանակը 700 մմ:

ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Նախկին անվանումներն են Գերյուսի, Գերուսի, Գորայք, Գորես, Գորիս, Հին Կյորես, Կյուրիս, Կորուս, Կորու, Կուրիս, Զանգիզուր, Զանկյազուր, Կյուրյուս: Գորիս անվան տարբեր բացատրություններ կան: Ենթադրվում է, որ տեղանվան հիմքը կազմում են հնդեվրոպական նախալեզվի գուոռ-ՙժայռ՚ և էս-ՙլինել՚ բառերը, այսինքն Գորիս-Կյորես նշանակում է ժայռոտ տեղ: Քաղաքի տեղում բնակավայր եղել է հնագույն ժամանակներից, թերևս մարդն այստեղ բնակություն է հաստատել քարեդարյան շրջանում: Գորիս անվան հնագույն հիշատակումը գալիս է ուրարտական ժամանակաշրջանից: Ռուսա առաջին թագավորը մ.թ.ա. 8-րդ դարում թողել է սեպագիր, ուր իր նվաճած 23 երկրների մեջ նշում է Գորիսցա երկիրը: Գիտնականները գտնում են, որ դա Գորիսն է: Գորիսում գտնվել է նաև Արտաշես 2-րդ թագավորի (189-160 մ.թ.ա.) արամերեն արձանագրության սահմանաքար: Բնակավայրը գոյություն է ունեցել նաև միջին դարերում և գտնվել է ներկայիս Գորիսի արևելյան մասումª համանուն գետի ձախ ափին, կոչվում էր հին Գորիս և համապատասխանում է Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակած (13-րդ դար) Գորու և Գորայք գյուղերից մեկին:Քաղաքի անվան ներկայիս գրելաձևը առաջին անգամ հանդիպվել է 1624թ.ª Բարսեղ Երեցի կողմից գրված մի ձեռագրում:17-18-րդ դարերում Գորիսում հաստատվել և իշխում էին Մելիք-Հուսեինյանները: Գորիսը 19-րդ դարի սկզբինª 1813թ. հոկտեմբերի 13-ի Գյուլիստանի պայմանագրով, անցնում է ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Գորիսի զարգացումը սկսում է 19-րդ դարի 70-ական թթ-ից, երբ ցարական վարչական բաժանմամբ այն դարձավ Զանգեզուր գավառի կենտրոնը: 1876թ. Հին Գորիսի մոտ Ստարացկի գավառապետի նախաձեռնությամբ, Մանուչար-Բեկ Մելիք Հուսեինյանի խորհրդով և գերմանացի ճարտարապետի կազմած նախագծով հիմնադրվում է Գորիս քաղաքը:19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տնտեսական և մշակութային առումով քաղաքը բավական առաջադիմել էր: 1930թ.-ի սեպտեմբերի 9-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գորիսը դարձավ համանուն շրջանի վարչական կենտրոնը: Քաղաքն անմիջականորեն արձագանքելով արցախյան շարժմանը` դարձավ նրա հենասյուներից մեկը: Նշանակալից իրադարձություն էր 1989թ. Սյունյաց հոգևոր թեմի վերաբացումը, որի առաջնորդարանը հաստատվեց Գորիսում: Ներկայումս Գորիսը ընդգրկվում է Սյունիքի մարզի կազմում: Գորիսում 1941-45թթ.-ի Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված է աղբյուր-հուշարձան: Այստեղ են ծնվել Ակսել Բակունցը, Սերո Խանզադյանը, Գուսան Աշոտը, ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ Սևադա Բակունցը:

Կրթությունը, մշակույթը, առողջապահությունը

Գորիսը Սյունիքի մարզի խոշոր կրթական ու մշակութային կենտրոններից է: Գորիսում գործում են 7 հանրակրթական դպրոց, 4 բուհ, որից երկուսը պետական, 2 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, նախադպրոցական 7 հիմնարկ, 2 երաժշտական և մեկ արվեստի դպրոց:Մշակութային հաստատություններից են դրամատիկական թատրոնը, երկրագիտական թանգարանը, Ա.Բակունցի տուն-թանգարանը, գրադարանների կենտրոնացված համակարգը, ֆիլմադարանը: Ունի 2 մարզադպրոց, մարզադաշտ, 2 կինոթատրոն:Գորիսում հրատարակվում են ՙԶանգեզուր՚  և ՙՄշակ՚ թերթերը  ՙՀամայնք՚ ամսագիրը, ունի հեռուստաստուդիա և ռադիոստուդիա (ՙԼաստ՚), լրատվական կենտրոն: Գորիսի առողջապահական հաստատություններն ենª ՙԳորիսի Ռ.Յոլյանի անվան հիվանդանոց՚, ՙԳորիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա՚, ՙԳորիսի Ս.Ամիրյանի անվան պոլիկլինիկա՚ ՓԲԸ-ները, Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանը, ՙԴիագնոստիկա բժշկական միավորում՚ ԲԲԸ-ի մասնաճյուղը:Գորիս քաղաքում գործում են 30-ից ավելի հասարակական-քաղաքական կազմակերպություն:

Տնտեսություն

Գորիսը մարզի արդյունաբերական կենտրոններից է: Խոշոր արդյունաբերական ձեռնարկություններից են  ՙԳամմա՚, ՙԶանգեզուր՚,  ՙԳորիսի միկրոշարժիչ ՚ ԲԲԸ-ները, գործում են էներգետիկայի, սննդարդյունաբերության և տնտեսության այլ ճյուղերի մի շարք ձեռնարկություններ:

Реклама

Метки: , , , , , , , , , , , , , , , , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: