ՀԱՅՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԱՐՄԵՆԱԿԻ


գրող, հրապարակախոս

Գրող, գրականագետ, լրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր – պրեֆեսոր Գևորգ Հայրյանը ծնվել է 1913թ. Կապանի Ծավ գյուղում: Ինը տարեկան հասակից ապրել է Գյումրի քաղաքում: 1932թ. սովորել է լրագրողների դասընթացում, աշխատել որպես Աշտարակի շրջանային թերթի խմբագիր: Նույն տարում տպագրվել է նրա բանաստեղծությունների առաջին գիրքը: 1935թ. գործուղվել է Մոսկվա` ժուռնալիստիկայի համամիութենական կոմունիստական  ինստիտուտում սովորելու, որը հաջողությամբ ավարտելուց հետո աշխատել է ՚Խորհրդային Հայաստանՙ թերթի խմբագրությունում, այնուհետև` 1940-41թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմում` մամուլի սեկտորի վարիչ:

1941թ. հունիսին մոբիլիզացվում և գործող բանակ որպես քաղաշխատող: Ծառայել է 39-րդ սահմանապահ զորամասում, 406-րդ հրաձգային դիվիզիայում, Անդրկովկասյան ռազմաճակատի 45-րդ բանակի շտաբում: Եղել է քաղղեկ, զորամասի քաղբաժնի հրահանգիչ, պրոպագանդիստ, բանակի ռազմական գրաքննիչ, մասնակցել է Կովկասի պաշտպանությանը:

1945թ. զորացրվելուց հետո մինչև 1949թ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմի ՚Ագիտատորի բլոկնոտիՙ խմբագիր: Ավարտել է կուսակցական բարձրագույն դպրոցը, աշխատել ՚Պրավդաՙ թերթի սեփական թղթակից Խորհրդային Հայաստանում: Այնուհետև նշանակվել է ՀԿԿ Կենտկոմում բաժնի վարիչ, հանրապետության բարձրագուն և միջնակարգ  մասնագիտական կրթության նահարար, կինոմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահ, ՚Սովետական գրողՙ հրատարակչության տնօրեն, ՀՀ ԳԱԱ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում ավագ գիտաշխատող:

Գևորգ Հայրյանը ավելի քան հիսուն տարի զբաղվել է գրական ու գիտական աշխատանքով երկար տարիներ դասախոսել է Երևանի պետական համալսարանում, եղել է ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ:

Գևորգ Հայրյանը պարգևատրվել է ՚Հոկտեմբերյան հեղափոխությանՙ, ՚Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանիՙ շքանշաններով և մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: