ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ


Վարդան Հայրապետյանը ծնվել է 1910թ. Կապանի շրջանի Նորաշենիկ գյուղում: սովորել է Շրվենանց գյուղի միջնակարգ դպրոցում և Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումում: Եղել է հայրենի  գյուղի երիտասարդական կազմակերպության ղեկավարը, ապա ընտրվել և աշխատել է գյուղի կոլտնտեսության նախագահ:

1941թ. զորակոչվել և 390-րդ հրաձգային դիվիզիայում մասնակցել է Ղրիմի, Կերչի պաշտպանական համառ մարտերին: Այնուհետև Վարդան Հայրապետյանից ոչ մի լուր չի ստացվել: Անհայտ կորել է:

Հարազատները մինչև այսօր պահպանում են կապույտ թղթի վրա շտապ գրված եռածալ նամակը:

Վարդան Հայրապետյանի կինը` Մանուշը և նրա չորս զավակները` Գագիկը, Ասյան, Մարտունը, Գրետան երկար տարիներ սպասում  էին, ոչ մի լուր…

Անհայտ կորածներ չկան: Վարդան Հայրապետյանը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտում զոհվել է խիզախի մահով:

Ոչ ոք չի մոռացվել:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: