ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՅԿ ԱՐՇԱԿԻ


Գնդապետ

Հայկ Արշակի Հայրապետյանը ծնվել է 1928թ. Կապանի շրջանի Վ. Խոտանան գյուղում: Յոթերորդ դասարանն ավարտելով, 1943թ. ընդունվել է Երևանի 17-րդ հրետանային դպրոցը, 1944թ.` Թբիլիսիի  լեռնահրետանային ուսումնարանը, ստացել սպայի զինվորական կոչում:

Ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո ծառայել է Հունգարիայի տարածքում մարտեր մղող հարավ-Արևմտյան ռազմաճակատի 5-րդ կուբանյան կամավորական հեծելազորային կորպուսի հրետանային գնդում որպես դասակի հրամանատար: Հայկ Հայրապետյանը Հայրենական պատերազմն ավարտեց 1945թ. մայիսի 17-ին` Ավստրիայի Մելկի քաղաքում:

Կապիտան Հայկ Հայրապետյանը 1960թ. ընդունվել է Մոսկվայի Ֆրունզերի անվան ռազմական ակադեմիան, որն ավարտել է գերազանցությամբ, ստացել մայորի կոչում: Հ. Հայրապետյանը ծառայել է Գերմանիայում, Չինաստանում, Մոնղոլիայում, Վիետնամում: Այդ շրջանում ավարտել է գլխավոր շտաբի բարձրագույն ակադեմիան:

Գնդապետ Հ. Հայրապետյանի ծառայությունն անցել է սահմանապահ ու արտասահմանում տեղակայված զորամասերում գնդի հրամանատար, դիվիզիայի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ, ապա 7-րդ գվարդիական բանակի շտաբի պետ:

Հ. Հայրապետյանը զինվորականի փառավոր ուղի է անցել , խորհրդային բանակում ծառայել է 40տարի: Խաղաղ ժամանակներում մասնակցել է նաև Վիետնամի և Աֆղանստանի պատերազմներին:

1945թ. էքստեռն կարգով ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և զբաղվել է ժուռնալիստական, գրական ու ռազմական գիտագործունեությամբ: ԽՍՀՄ ժուռնալիստների և ԽՍՀՄ գրողների միությունների անդամ է, պատմական գիտությունների թեկնածու և ռազմական գիտությունների դոկտոր` միակն Անդրկովկասում:

Հ. Հայրապետյանը հեղինակ է շուրջ 16 գրքերի` ՚Լեգենդար Գայՙ, ՚Երկաթյա Գայՙ, ՚Կոմկոր Գրիգոր Խախանյանՙ, ՚Ոսկան Գասպարովՙ, ՚Կոմանդարմ Ոսկանյանՙ, ՚Զորապետՙ, ՚89-րդ դիվիզիաՙ, և մի շարք այլ գրքեր, ինչպես նաև բազմաթիվ արժեքավոր հոդվածներ, ռադիոյի ու հեռուստատեսային հետաքրքիր ելույթներ:

Գնդապետ Հ. Հայրապետյանը արդյունավետ աշխատանքներ է կատարել ՀՀ ազգային հեռուստատեսությունում, գրողների միությունում, Երևանի պետական համալսարանում:

Նա շարունակում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել երիտասարդության և աճող ռազմահայրենասիրական դաստիարակության գործին:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: