ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՄԱՐՏԻՐՈՍԻ


Ծնվել է 1912թ. կապանի շրջանի Դավիթբեկ (նախկին Զեյվա) գյուղում: Հայրենի գյուղում նախնական կրթություն ստանալուց հետո սովորել է Կապան քաղաքի 7-ամյա դպրոցում:

Արտաշես Հայրապետյանը լեռնամետալուրգիական տեխնիկումի շրջանավարտներից էր, աշխատել է Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատում մինչև 1939թ.:

1939թ. զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել մինչև 1941թ.: Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Ա.  Հայրապետյանը պատերազմի առաջին օրերից  մասնակցել է հայրենիքի պաշտպանության մարտերին, հրետանային զորամասում որպես ավտովարորդ:

Այնուհետև հայկական դիվիզիայում մասնակցել է Ստալինինգրադի հերոսական  պաշտպանությանը: Ռազմաճակատային եռածալ նամակում իր հարազատներին գրել է. ՚Սիրելի հարազատներ ու համագյուղացիներ, այժմ Ստալինինգրադի ճակատամարտում որոշվում է մեր հայ ժողովրդի ճակատագիրը: Մենք` հայերս, սովետական բոլոր ժողովուրդների և ռուս մեծ ժողովրդի մարտիկների հետ հերոսաբար ենք կռվում, ամեն մի հայ զինվոր այստեղ հերոս է դարձել, որպեսզի ջախջախվի հիտլերական բանակը: Դուք իմացեք, որ մենք հայերս գիտակցում ենք և մարտնչում ենք մեր ազգի Հայաստանի համարՙ:

Բոլորին ջերմ բարևներ, ձեր` Արտաշես.

Արտաշես Հայրապետյանը մարտերով հասել է Բեռլին: Պատերազմի հաղթական ավարտից հետո զորացրվել է, վերադարձել հայրենի գյուղ, աշխատել Կապանի տարբեր ձեռնարկություններում ավտովարորդ:

Պարգևատրվել է մարտական շքանշաններով ու բազմաթիվ մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: