ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀԱԹԱՄԻ


Մխիթար Հաթամի Համբարձումյանը ծնվել է 1921թ. Կապանի շրջանի Ճակատեն գյուղում: Տարրական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, 7-ամյա կրթությունը նույն շրջանի Գեղանուշի  դպրոցում, այնուհետև սովորել ու 1941թ. ավարտել Կապան քաղաքի մանկավարժական ուսումնարանը: Աշխատել է Ճակատենի 7-ամյա դպրոցի ուսմասվար, դասավանդել մաթեմատիկա:

1941թ. աշնանը զորակոչվել է բանակ, Հարավային ռազմաճակատում մասնակցել մարտերին, դեկտեմբերի 28-ին վիրավորվել է, ապա ապաքինվելուց հետո 1942թ. 89-րդ  հայկական հրաձգային դիվիզիայի 390-րդ գնդի գնդացրային վաշտի գնդացրային հաշվարկի հրամանատար ավագ սերժանտ Մխիթար Համբարձումյանը Պրոխլադնաի ուղղությամբ մղվող մարտերին երկրորդ անգամ վիրավորվել է:

1942թ. հոկտեմբերից գնդացրային հաշվարկը Համբարձումյանի հրամանատարությամբ մասնակցել է Գրոզնու, Մոզդոկի, Ստավրոպոլի, Տիխորեցկի,  Կրասնոդարի ուղղությամբ մղվող մարտերին, ապա Նովորոսիյսկի,Բամանի մարտերին: 1944թ. մայիսի 7-ին Սևոստոպոլի ազատագրմանը: Գորնայա լեռան շրջանում համառ մարտում աչքի ընկավ 2-րդ գնդացրային վաշտը:  Դիվիզիայի հրամանատար Նվեր Սաֆարյանը Մ. Համբարձումյանին հանձնում է ՚Կարմիր աստղիՙ շքանշան:

Մ. Համբարձույանի գնդացրային հաշվարկը այնուհետև մասնակցեց Լեհաստանի ազատազրկմանը, Գերմանիայի Օդերի գետանցմանը, Բեռլինի գրավմանը և արժանացավ ՚Փառքի 3-րդ աստիճանիՙ շքանշանի: Բեռլինի գրավման օրերին ընդունվել է ՍՄԿԿ շարքերը: Ռայխստագի սյուներից մեկի վրա գրել է ՚Ճակատեն-Բեռլինՙ:

Հայրենական պատերազմի հաղթական ավարտից հետո 1945թ. հունվարի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում մասնակցել է հաղթանակի շքահանդեսին:

Այնուհետև զորացրվել է ու վերադարձել հայրենի գյուղ: Ուսումը շարունակեց և ստացավ բարձրագույն կրթություն, տեղափոխվեց Մոսկվա քաղաք, որտեղ շուրջ երեսուն տարի աշխատեց առևտրոի բնագավավառում` Ձերժինսկու շրջանի մատակարարմնան խոշոր ձեռնարկության տնօրեն և պարգևատրվել ՚Կարմիր դրոշիՙ ու ՚Պատվո նշանՙ շքանշաններով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: