ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՆՏՈՆԻ


Ծնվել է 1911թ. Կապանի շրջանի Կավարտ գյուղում /այժմ Բանավան/: Ավարտել է Կապան քաղաքի միջնակարգ դպրոցը: 1927թ. ընդունվել է աշխատանքի Կապանի պղնձահանքային կոմբինատում որպես փականագործ և աշխատել հանքագործների կոլեկտիվում մինչև 1932թ.:

1932-34թթ. զորակոչվել է հերթական ծառայության  կարմիր բանակում Քանաքեռի հրետանային գնդում: Այնուհետև 1934-47թթ. սովորել է Թբիլիսիի Անդրկովկասյան ռազմաքաղաքական դպրոցում: Ավարտելուց հետո ծառայել է բանակում /Բաքու քաղաքում/ որպես ավագ քաղղեկ մինչև 1941  թվականը:

Հայրենական պատերազմի առաջին օրերին տեղափոխվել է գործող բանակ, ապա Հայաստանում ազգային դիվիզիայի կազմավորման կապակցությամբ նշանակվել է 89-րդ հայկական դիվիզիայի գումարտակի ավագ քաղղեկ: 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում նրա կազմավորման և ռազմավարժական  պարապմունքների շրջանում նշանակվել է  գումարտակի հրամանատար: 1942թ. դիվիզիան մեկնել  է գործող բանակ Հյուսիսային Կովկասի ռազմաճակատ: Կապիտան Գուրգեն Համբարձումյանին շնորհվել է մայորի զինվորական կոչում և նշանակվել գնդի կոմիսարի տեղակալ:

Տարբեր ժամանակներում նա փոխարինել է գումարտակի հրամանատարին, գնդի հրամանատարի շարքային գծով տեղակալին, գնդի կոմիսարին:

89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի շարքերում Հյուսիսային Կովկասից մարտերով հասել է Գերմանիա` Բեռլինի մատույցները, Օդեր գետը, Մարավսկ և 1945թ. ապրիլի 15-ին հերոսի մահով զոհվել է թշնամու դեմ մղված արյունահեղ գրոհներից մեկում: Զոհվելուց երեք օր անց հրապարակվել է Գուրգեն Համբարձումյանին փոխգնդապետի զինվորական կոչում շնորհելու և ՚Հայրենական պատերազմի 1-ին աստիճանիՙ շքանշանով պարգևատրելու մասին հրամանը /տրված զոհվելուց երկու օր առաջ/: Գուրգեն Համբարձումյանը պարգևատրվել է ՚Կարմիր աստղՙ, ՚Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանիՙ և ՚Սուվորովի 3-րդ աստիճանիՙ շքանշաններով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: