ՀԱԿՈԲՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՋԱՎԱԴԻ


Ծնվել է 1922թ. Կապանի շրջանի Չափնի գյուղում: Ստացել է բարձրագույն կրթություն և աշխատել պատմության – հասարակագիտության ուսուցիչ Կապան քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցում:

1942թ. հունվարի 26-ին մեկնել է խորհրդային բանակ: Ծառայության է նշանակվել հայրենիքի պետական սահմանապահ զորամասում խորհրդա — թուրքական սահմանի վրա: Անդրկովկասյան, Հյուսիսային Կովկասի ռազմաճակատներում 45-րդ բանակի 51-րդ սահմանային ամրացված շրջանի 127-րդ հրանոթա — գնդացրային գումարտակի 1-ին վաշտում Հովհաննես Հակոբյանը ծառայել է սկզբում շարքային, ապա` ջոկի հրամանատար և դասակի հրամանատար, վաշտի հրամանատարի տեղակալ, մինչև 1945թ.: Զորացրվելուց հետո անցել է մանկավարժական աշխատանքի սկզբում գյուղի, այնուհետև Կապան քաղաքի դպրոցներում:

Վաստակաշատ ուսուցիչ Հովհաննես Հակոբյանը պատմության լավագույն մասնագետ էր և ակտիվ մասնակցություն է ցուցաբերել դպրոցականների և Կապանի երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Հայրենական մեծ պատերազմի Կապանի վետերանների շրջանային խորհրդի ՚Մարտական փառքի սրահիՙ դասախոսական խմբի անդամ էր:

Պարգևատրվել է ՚Կովկասի պաշտպանությանՙ, ՚Հաղթանակիՙ, մարտական և հոբելյանական մեդալներսվ, Խորհրդային միության պատերազմի վետերանների կոմիտեի պատվոգրով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: