ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԴԱՎԻԹԻ


Ծնվել է 1915թ. Կապանի Կավարտ նախկին գյուղում, հանքագործ բանվորի ընտանիքում: Կապան քաղաքի դպրոցում միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել է և 1937թ.  փայլուն առաջադիմությամբ ավարտել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի դաշտավարական ֆակուտետը: Համբարձում Հակոբյանը նպատակ ուներ նվիրել իր մասնագիտական բնագավառի աշխատանքին ու գիտությանը: Գրեց իր առաջին գիտական աշխատանքը` ՚Կարտոֆիլը և նրա մշակությունըՙ գիրքը, որը լույս տեսավ, երբ նա մարտնչում էր Հայրենական մեծ պատերազմի  ռազմաճակատում: Այդ վկայում է գրքի խմբագիր պրոֆեսոր Գուրգեն Ասլանյանի նամակը, որը ուղարկել էր ռազմաճակատ` գրքի մեկ օրինակի հետ /Ա. Սարգսյան ՚Հայրենիքի ձայնՙ թերթ, 1985թ. թիվ 19/:

Համբարձում Հակոբյանը 1914թ. մայիսին զորակոչվել է բանակ և սպայական վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո մեկնել ռազմաճակատ որպես մարտկոցի կոմիսար, ավագ լեյտենանտի կոչումով: Այնուհետև նրան շնորհվում է կապիտանի կոչում և նշանակվում մարտկոցի հրամանատար: ՚Իր խելքով, շրջահայացությաբ, կենսուրախությամբ Համբարձում Հակոբյանը վայելում էր ողջ դիվիզիոնի հարգանքըՙ /Ա. Սարգսյան, նույն տեղում/:

Ռազմաճակատում ամենադժվարին պահին նա արագորեն կողմնորոշվում էր և ամենահաջող կերպով կատարում մարտական առաջադրանքները: Նովորոսիյսկի համար մղվող մարտերում մարտկոցի հրամանատար Համբարձում Հակոբյանի անունը խրամատից խրամատ էր անցնում, նրա անվեհերության և քաջության մասին խոսում էին զորամասում, նրա խիզախությունը ոգեշնչում էր մարտիկներին:

Կապիտան Համբարձում Հակոբյանը մասնակցել է Արևմտյան Եվրոպայի ազատագրման մարտերին և պատերազմի հաղթական ավարտից մի քանի օր առաջ հերոսաբար զոհվել կատաղի մարտում: Նա ընդամենը 30 տարեկան էր: Նրա հերոսական անունը ապրում է մինչև այսօր և կապրի հավետ ողջերի լուսավոր հուշերում:

Սյունյաց քաջ մարտիկ, արիասիրտ ու խիզախ հրամանատար Համբարձում Հակոբյանի լուսանկարը և նրա մասին փաստաթղթերն ու հուշերը Սյունիքի մարզկենտրոնի ՚Մարտական փառքի սրահ – թանգարանումՙ գրավում է երիտասարդների ուշադրությունը, նրանց մեջ վառ պահում հայրենասիրությունը:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: