ՀԱԿՈԲՅԱՆ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՈՒՐԻ


Թադևոս Հակոբյանը ծնվել է 1917թ. Կապանի շրջանի Լեռնաձոր գյուղում: Ավարտել է գյուղի 7-ամյա դպրոցը և տեղափոխվել Կապանի հանքերը, աշխատել որպես փականագործ: Աշխատանքին զուգընթաց սովորել ու ավարտել է բանվոր երիտասարդության երեկոյան միջնակարգ դպրոցը: 1935թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը: 1940թ. համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է գյուղ և աշխատել ուսուցիչ Ողջիի միջնակարգ դպրոցում:

1941թ. հունիսի 22-ին Թադևոս Հակոբյանը զորակոչվում է բանակ, մասնակցում Մոսկվայի պաշտպանությանը, այնուհետև Նովորոսիյսկի ուղղությամբ մղվող մարտերին, որտեղ ծանր վիրավորվում է և զորացրվում, վերադառնում հայրենի գյուղ: Շարունակում է մանկավարժական աշխատանքը Ողջիի, Քաջարանի, Կապանի միջնակարգ դպրոցներում: 1945թ. ընդունվում է պետական համալսարանի ասպիրանտուրան, 1949թ. ավարտում այն և պաշտպանում թեկնածուական թեզ: 1962թ. պատմաաշխարհագրական գիտությունների դոկտոր էր, 1963թ. նրան շնորհվեց պրոֆեսդորի, 1968թ. գիտության վաստակավոր գործիչի կոչում: Եղել է պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետի դեկան, ղեկավարել է տնտեսական աշխարհագրության ամբիոնը: Դոկտոր պրոֆեսոր Թադևոս Հակոբյանը մինչև իր կյանքի վերջը դասախոսություններ է կարդացել համալսարանում, կազմել է մի շարք դասագրքեր ու ձեռնարկներ, քարտեզներ, ուսումնական ծրագրեր: Ունի 25-ից ավելի գիտապատմական մեծարժեք աշխատություններ, Հայաստանի պատմական աշխարհագրությանը վերաբերվող գիտական ուսումնասիրություններ, ՚Երևանի պատմությունըՙ քառահատոր աշխատությունը, Սյունիքի պատմաաշխարհագրության հատուկ գիտական ուսումնասիրությունը, հայ ժողովրդի պատմության դասագրքերը և այլն: ՚Հայաստանի և հարակից շրջանների տեղանուններիՙ քառահատոր հանրագիտական բառարանը անգնահատելի նշանակություն ունեցող աշխատություն է, որը սկզբնախբյուր է հանդիսանում գիտնականների ու ուսումնասիրողների համար: Մեծ գիտնականը ակտիվ կերպով մասնակցում էր հասարակական-քաղաքական կյանքին, գիտամանկավարժական և գիտական գործունեության համար արժանացել է կառավարական բազմաթիվ պարգևների: 1989թ. հոկտեմբերի 14-ին, կյանքի 73-րդ տարում, հանկարծամահ եղավ ականավոր գիտնական Թադևոս Խաչատուրի Հակոբյանը:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: