ՀԱԿՈԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ /ԳԱԼՈՒՍՏ/ ԴԱՆԻԵԼԻ


Գալուստ /Գրիգոր/ Դանիելի Հակոբյանը ծնվել է 1916թ. Կապանի Կաթնառատ գյուղում: Նրա մանկությունն ու պատանեկությունը անցել է հայրենի լեռնային գեղատեսիլ գյուղում, որտեղ էլ ստացել է  սկզբնական կրթությունը:

1937թ.զորակոչվել է Կարմիր բանակ հերթական պարտադիր ծառայության, սովորել Օրջոնիկիձեի ռազմահետևակային ուսումնարանում և մինչև 1939թ. հոկտեմբերը ծառայել Բելոռուսական ռազմական օկրուգում 135-րդ  հրաձգային գնդում, ապա նոյեմբերին 136-րդ դիվիզիայի 387 գնդում դասակի հրամանատար: Մասնակցել է ֆինների դեմ մղված մարտերին:

1941թ. հունիսի 30-ից 58-րդ բանակի 224-րդ դիվիզիայի 185-րդ հրաձգային գնդում  մասնակցել է մարտերին որպես վաշտի հրամանատար: Վիրավորվել է և բուժվել է Թբիլիսի քաղաքի թիվ 22224 էվակոհոսպիտալում:  1942թ. մայիսից ծառայել է 45-րդ բանակի 408-րդ հրաձգային դիվիզիայի 663-րդ գնդում վաշտի հրամանատար: Նույն թվականի  հունիսից մինչև 1942թ. օգոստոսը սովորել է Անդրկովկասյան  ռազմական օկրուգի կարճատև դասընթացում, այնուհետև նշանակվել գնդացրային գումարտակի հրամանատար 44-րդ բանակի 43-րդ առանձին հրաձգային բրիգադում, մասնակցել Հյուսիսային Կովկասի պաշտպանության մարտերին: 1943թ. մարտից Անդրկովկասյան ռազմաճակատում 38-րդ պահեստային հրաձգային բրիգադի 127-րդ գնդում գնդացրային գումարտակի հրամանատարն էր, այնուհետև տեղափոխվել 31-րդ սպայական պահեստային գունդ մինչև 1944թ. հունիսը:

Կապիտան Գ. Հակոբյանը 1944-թ. հունիսից Անդրկովկասյան ռազմաճակատի 45-րդ բանակի 136-րդ հրաձգային գնդում ընդունող բաշխող գումարտակի հրամանատարն էր մինչև 1945թ. հուլիսի 30-ը:

1945թ. հուլիս – սեպտեմբեր ամիսներին սպաների կատարելագործման դասընթացի ունկնդիր էր, 1945թ. հոկտեմբերին զորացրվել է Պրիվոլժսկի ռազմական օկրուգի 7-րդ առանձին պահեստային գնդից:

ՍՄԿԿ անդամ 1944 թվականից:

Պարգևատրվել է ՚Արիության համարՙ, ՚Կովկասի պաշտպանության համարՙ, ՚Մարտական ծառայության համարՙ, ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ և հոբելյանական մի  քանի մեդալներով:

Զորացրվելուց հետո աշխատել է ուսուցիչ Կապան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում, պրոպագանդիստ ՀԿԿ շրջկոմում, կուսկոմիտեի քարտուղար Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում, կուսակցության կոչով` կոլտնտեսության նախագահ հայրենի Կաթնառատ գյուղում, ապրանքագետ` Քաջարանի պ/մ կոմբինատի տեխմատրաժնում, մեքենայացված շարասյան տեղամասի պետ, շրջսովետի գործկոմի ճանբաժնի պետ:

1965-71թթ. մինչև մահը, գազի շահագործման գրասենյակի պետն էր:

Реклама

Метки: , , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: