ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԱԿԱՌԻ


Գարեգին Հակոբյանը ծնվել է 1923թ. Գորիսի շրջանի Յայջի /այժմ Հարջիս/ գյուղում: Նրա հայրը` Բադունց Մակառը, եղել է Նժդեհի զինակիցը և վաշտապետը: 1931թ. բռնադատվել  ու գնդակահարվել է: Ութ տարեկան Գարեգինը ծանր ու դառը մանկություն է ունեցել:

Նրան հալածում էին Նժդեհի անունը կրելու համար: Վաշտապետ Բադունց Մակառը /Նժդեհի հիշատակը ծածուկ պահպանելու համար/ իր որդուն անվանակոչել էր Գարեգին:

Ընտանիքը ուներ միայն մեկ կով ու մեկ եզ: Կովը կորավ /գողացան/, եզը հանձնեցին կոլտնտեսությանը և ընդմիշտ հեռացան գյուղից, մեկնեցին Արցախ: Գարեգինը զբաղվեց հովվությամբ: Ավարտեց յոթամյակը և սովորեց դերձակի արհեստը, աշխատեց Ստեփանակերտում:

1942թ.սեպտեմբերի 16-ին զորակոչվել է բանակ, 42-րդ ինժեներա — սակրավորային բրիգադում, որպես սակրավոր մասնակցել է Հյուսիսիային Կովկասի ռազմաճակատում մղվող մարտերին: Այնուհետև 6-րդ գրոհային գումարտակում մասնակցել է Վարշավայի ազատագրման ու Բեռլինի գրավման մարտերին: 6-րդ գրոհային գումարտակին տրվեց  Բեռլինյան պատվավոր անունը, մարտիկները` նրանց թվում նաև Գ.Հակոբյանը` պարգևատրվեցին շքանաններով, ՚Բեռլինի գրավմանՙ և մարտական մեդալներով:

Զորացրվելուց հետո վերադարձավ Ստեփանակերտ, որտեղ գտնվում էր, ընտանիքը:

1948թ. մոբիլիզացիայով տեղափոխվեցին Սումգայիթ, Գ.Հակոբյանը աշխատեց շինարարությունում հյուսների բրիգադավար, այնուհետև քիմիական գործարանում էլ էլեկտրիկ:

1988թ. փետրվարի 28-ին Սուգայիթում կազկակերպված հայերի ջարդերից հետո` սեպտեմբերին Գ. Հակոբյանը ընտանիքով տեղափոխվել է Կապան քաղաք: Հայրենական պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ է, պարգևատրվել է ՚Հայրենական պատերազմի առաջին աստիճանիՙ շքանշանով, ՚Բեռլինի գրավմանՙ, ՚Կովկասի պաշտպանությանՙ, ՚Արիության համարՙ և հոբելյանական մի շարք մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: