ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԳԱՄ ԽԱՉԱՏՈՒՐԻ


Արգամ Խաչատուրի Հակոբյանը ծնվել է Սիսիանի ՈՒզ գյուղում:

Միջնակարգ կրթություն ստանալուց հետո սովորել և ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը, աշխատել Անգեղակոթի, Դարբասի, ՈՒզ գյուղերի դպրոցներում դասավանդել մաթեմատիկա ու ֆիզիկա: Մինչ պատերազմը աշխատել է կոմերիտական շրջանային կոմիտեի քարտուղար: 1941թ. հունիսի 23-ին կամավոր մեկնել է բանակ: Սովորել է հրետանային դպրոցում որպես հրետանու նշանառու մասնակցել համառ մարտերին:

Արգամ Հակոբյանը թնդանոթի հաշվարկը դիրքավորել և սպասել է թշնամու գրոհին: Արդեն լսելի էր գերմանական տանկերի հռնդյունը: Սողում են, դիքի դիմաց հայտնվում է տանկը, Արգամ Հակոբյանը նշան է բռնում և կրակոցից հետո տանկը կանգ է առնում և բոցավառվում: Մոտենում է երկրորդ տանկը, հրետանավորները չեն շփոթվում, խփում են երկրորդ տանկին: Ա. Հակոբյանի հաշվարկը այդ մարտում ոչնչացրել է չորս տանկ:

Արգամ Հակոբյանը մասնակցել է Ստալինգրադի հերոսական մարտերին, որտեղ նույնպես հանդես է բերել խիզախություն:

Ռազմաճակատից Հայաստան պատվիրակություն է ուղարկվել հանդիպման նպատակով, որի կազմում Հրաչյա Քոչարի հետ եղել է նաև Արգամ Հակոբյանը կրծքին ՚Կարմիր աստղիՙ և ՚Փառքի 3-րդ աստիճանիՙ  շքանշաններ ու մարտական մեդալներ:

Պատերազմից հետո անցել է մանկավարժական աշխատանքի: Ավարտել է  հեռակա մանակավարժական ինստիտուտը, աշխատել ժողկրթբաժնի տեսուչ, դպրոցի դիրեկտոր շրջանի մի քանի գյուղերում` Սառնակունք, Սպանդարյան, հետագայում հայրենի գյուղի դպրոցում պատմության ուսուցիչ:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: