ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ԱՆԴՐԵԱՍԻ


Միքայել Կոստանդյանը ծնվել է 1921թ. Սիսիանում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո երեք ամիս միայն աշխատեց դպրոցում որպես ուսուցիչ: 1941թ. դեկտեմբերին 89-րդ հայկական դիվիզիայում մեկնեց գործող բանակ: 1942թ. որպես կապավոր Հյուսիսային կովկասի ռազմաճակատում Գրոզնու, Մալգոբեկի, ուղղություններում ու կովկասյան լեռներում մասնակցել է գերմանաֆաշիստական  զորքերի ջախջախման մարտերին: Այնուհետև Մ. Կոստանդյանը դիվիզիայի շարքերում մարտերով անցել է Կուբան, Թաման թերակղզի, Կերչ, Սևաստոպոլ և հասել Օդեր, Ֆրանկֆուրտ, Բեռլին: Քաջ և հմուտ կապավորը հատկապես աչքի ընկավ Օդերի արևմտյան ափն անցած զորամասի հետ և Բեռլինի վրա գրոհների ընթացքում  անխափան կապ ապահովելու գործում:

Մարտական առաջադրանքը գերազանց կատարելու համար դիվիզիայի հրամանատար գեներալ մայոր Ն. Սաֆարյանը կապավոր Մ.Կոստանդյանին շնորհակալություն հայտնեց և պարգևատրեց ՚Կարմիր աստղիՙ շքանշանով:

Պատերազմի ավարտից հետո զորացրվել և անցել է մանկավարժական աշխատանքի հայրենի գյուղում:

Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության  ֆակուլտետը և նշանակվել Սառնակունքի միջնակարգ դպրոցի դիրեկտոր, որտեղ աշխատել է մինչև իր կյանքի վերջը` 1979թ.:

Կոստանդյանը պարգևատրվել է մարտական շքանշաններով, մեդալներով և աշխատանքային պատվոգրերով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: