ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԱՄԱՍԻԿ ԿԱՐԱՊԵՏԻ


Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին սպորտի բնագավառի աշխատող Ամասիկ Կոստանդյանը կամավոր մեկնել է գործող բանակ:

1942թ. 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում մասնակցել է մարտական գործողություններին, անցել դիվիզիայի մարտական ուղին մինչև Բեռլինի գրավումը: Թեժ մարտերի ընթացքում վեց անգամ վիրավորվել է:

Դալլաքյանի ՚Մարտական 89ՙ գրքում նրա մասին կա մի մարտական էպիզոդ:

՚1945թ. հունվարի 1-ին թշնամու ինքնաթիռը մի քանի անգամ շրջան է  կատարում 400-րդ գնդի ստորաբաժանումների վրա:  Նա պատրաստվում է ևս մի պտույտ կատարել: Այդ ժամանակ կրտսեր լեյտենանտ Ա. Կոստանդյանը գնդացիրը ձեռքին սկսում է հետևել ինքնաթիռին և հարմար պահ ընտրելով կրակ է բացում: Սև ծխով պարուրված ՚Մեսսերշմիղըՙ վայր է ընկնումՙ: Այս սխրանքի համար Ա. Կոստանդյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով:

Պարգևատրվել է նաև ՚Կարմիր աստղիՙ շքանշանով և բազմաթիվ մեդալներով:

Ա. Կոստանդյանը Սուրմալուի գավառի Կողբ գյուղում է ծնվել /1913թ./:

Ետպատերազմյան շրջանում իրեն նվիրել է մարզական դաստիարակության  բնագավառին: Վերջին շրջանում աշխատել է հավաքական թիմերի դաստիարակ մարզական թեքումով գիշերոթիկ դպրոցում:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: