ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱՄԻ


Տիգրան Կարապետյանը ծնվել է 1922թ.: Սովորել ու 1940թ. ավարտել է Թիբիլիսիի հայկական միջնակարգ դպրոցը: 1941թ. ընդունվել է Մելիտոպոլի օդաչուական ուսումնարանը, ավարտելուց հետո մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի համառ ու ահեղ մարտերին, հաջողությամբ կատարել մարտական առաջադրանքները, օդային մարտերում ցուցաբերել խիզախություն: Ծանր վիրավորվել և զինվորական հոսպիտալում ապաքինվելուց հետո 1945թ. մարտին զորացրվել:

1945-50թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի արվեստագիտության ֆակուլտետը և աշխատանքի անցել ՀԽՍՀ ԳԱ հրատարակչությունում որպես ավագ խմբագիր, ապա գլխավոր խմբագիր:

1966թ. տեղափոխվել է ԳԱ Արվեստի ինստիտուտը որպես ավագ գիտաշխատող 1978թ. մինչև իր կյանքի վերջը աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում ավագ գիտաշխատող:

՚Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասինՙ թեմայով ատենախոսության համար ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Տ.Կարապետյանը հեղինակել է մի շարք գրականագիտական գրքեր. ՚Թումանյանը և Վրաստանըՙ, ՚Լուսավոր հացացքովՙ, ՚Գաբրիել Սունդուկյանը և Վրաստանըՙ, ՚Հայոց և Քարթլոս եղբայրներըՙ և այլն, կատարել թարգմանություններ, գրել բազմաթիվ գիտական հոդվածներ:

Հայրենական պատերազմում ցուցաբերած խիզախության և արիության համար պարգևատրվել է ՚Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանիՙ շքանշանով, ՚1941-45թթ/ Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Արիության համարՙ մարտական մեդալներով:

Մահացել է 1990թ. երևան քաղաքում:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: