ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՎԻԼԱՍ ՀՈՎԱԿԻՄԻ


Վիլաս Հովակիմի Կարապետյանը ծնվել է 1913թ. Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում: Ստացել է միջնակարգ կրթություն, ծառայել է կարմիր բանակում: Աշխատել է ուսուցիչ, ժողկրթբաժնի դպրոցական տեսուչ, դպրոցի դիրեկտոր: Սովորել և ավարտել է հեռական մանկավարժական ինստիտուտը:

1941թ. մեկնել է բանակ, 390-րդ հայկական դիվիզիայում մասնակցել է Ղրիմի ճակատամարտերին` Սևոստոպոլի, Սիմֆերոպոլի ուղղություններում:

Ջոկի հրամանատար Վիլաս Կարապետյանը գնդացրի կրակահերթով խփում է հետախույզ մեքենա և մի քանի հիլտերականների:

Խիզախ հրամանատարը այնուհետև ստանձնում է 790-րդ գնդի դրոշակակրի պարտականությունը, ապա նշանակվում է վաշտի քաղղեկի օգնական: Վիրավորվել է:

1943թ.սովորել է Սարատովի տանկային ուսումնարանում, 1944թ. կռվել  մերձբալթյան ռազմաճակատում,  որպես Տ-34 տանկի հրամանատար:

Քաջարի տանկիստը ոչնչացրել է գերմանական ՚Տիգրՙ տանկը, կռվել Շուալյայ քաղաքի երկաթուղային հանգույցում, որտեղ ծանր վիրավորվել է:

Ազատվել է ծառայությունից, վերադարձել և աշխատանքի է անցել Անգեղակոթ ապա Սպանդարյանի միջնակարգ դպրոցներում դիրեկտոր: Հետագայում Երևանի Շահումյանի  շրջանի դպրոցներում դասավանդել է մաթեմատիկա:

Պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ շքանշանով, ՚Արիության համարՙ և այլ մարտական մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: