ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ


Կարապետ Կարապետյանը 1941թ. զորակոչվել է կարմիր բանակ: 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում մասնակցել է Կուրանում մղված մարտերին: Գերմանական տանկերը գիշերվա մութ ժամին սողում էին առաջ, տանկերի ետևից գալիս էին հիտլերականները: Կարապետ Կարապետյանը վիրավոր վիճակում մնացել էր մարտի դաշտում: Հրանոթի անձնակազմի մյուս մարտիկները զոհվել էին: Հրանոթի նշանառու Կարապետյանը ուժ է հավաքում և դասակի հրամանատարի օգնությամբ ուղիղ նշանառությամբ կրակ բացում գերմանական տանկերի վրա:

Առաջին տանկը բոցավառվում է: Ապա որոտում են զորամասի հրանոթները և հակառակորդը վառվող տանկերն ու սպանված զինվորներ թողնելով մարտադաշտում նահանջում է: Քաջ հրետանավորը աչքի է ընկնում Բեռլինի վրա գրոհելու ժամանակ:

Կ.Կարապետյանը բանակից զորացրվելուց հետո շարունակել է իր մանկավարժական գործունեությունը, աշխատել Ախուրյանի շրջանի Արևիկ գյուղի դպրոցում:

Մարտական սխրագործությունների համար պարգևատրվել է ՚Հայրենական պատերազմի առաջին աստիճանիՙ շքանշանով, ՚Բեռլինի գրավման համարՙ և մի շարք այլ մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: