ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԼԵՎՈՆ ԳԱԼՈՒՍՏԻ


Գնդապետ

Լևոն Գալուստի Կարապետյանը ծնվել է 1900թ. Գորիսի շրջանի Խոտ գյուղում: Նրա հայրը ընտանիքքվ տեղափոխվել է Բաքու և դարձել Անդրկովկասյան երկաթուղու վարպետ: Որդին` Լևոնը, ուսումնառությունը ավարտելուց հետո  ընդունվել է նախկին  Ալեքսանդրոպոլի առևտրական ուսումնարան: Այնտեղ էլ կամավոր միացել է ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին, որոնք կռվում էին Թուրքական զորքերի դեմ Ալեքսանդրապոլի փողոցներում:

Լևոն Կարապետյանը այնուհետև ծառայել է կարմիր բանակում, նշանակվել է վաշտի և հեծյալ հարյուրակի հրամանատար, հետագայում Զանգեզուրի նահանգի միլիցիայի պետ: 1923թ. Լ. Կարապետյանը տեղափոխվել է սահմանապահ զորամաս որպես վաշտի հրամանատար: Պետական սահմանի պաշտպանության համար մի քանի անգամ պարգևատևվել է:

Սկսվեց Հայրենական պատերազմը: Լևոն Կրապետյանը նշանակվել է կործանիչ գումարտակների միավորման շտաբի պետ, որը օգնություն էր ցույց տալիս ռազմաճակատին: 1946թ. նշանակվել է Հայաստանի հանրապետության  ՆԳՆ ՊԱԿ-ի զորքերի զինվորական տրիբունալի նախագահ: Նրա ղեկավարած շտաբը կատարում էր մարտական առաջադրանքներ: Լևոն Կարապետյանը Զինված ուժերում ծառայել է մինչև 1953թ.: Այդ ժամանակ էլ էքստեռն կարգով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

Կարապետյանը  պարգևատրվել է Լենինի շքանշանով, Կարմիր դրոշի չորս շքանշաններով և մեդալներով: Գրել է ՚Լիպարիտ Մկրտչյանՙ գիրքը և բազմաթիվ հոդվածներ:

Մահացել է 1979թ.:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: