ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԱՄ ԱՎԱԳԻ


Ծնվել է 1905թ. Դալագյազի գավառի Քեշիշքենդ գյուղում /այժմ Եղեգնաձորի շրջանի Եզեգնաձոր ավան/:

1925-27թթ. աշխատել է երկրաբանական – հետախուզական արշավախմբում, որպես հորատող բանվոր: 1927թ. զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել հայկական դիվիզիայի 2-րդ հրաձգային գնդում գնդացրորդ: Ավարտել է գնդի կրտսեր հրամանատարների դասընթացը, ստացել ավագ սերժանտի կոչում: 1930-33թթ. աշխատել է ՆԳ բաժնում, 1933թ. կոլտնտեսությունում` դաշտավարական բրիգադավար:

1935թ. եղել է շրջկոլտնմիության հրահանգիչ: Սովորել և ավարտել է հողժողկոմատի հիդրոմելիորատիվ, հողաշինարարական  դասընթացները, ստացել տեխնիկ — հողաշինանարարի կոչում և դիպլոմ: 1940թ.  ընտրվել է Միկոյանի /այժմ Եղեգնաձոր/ Շահումյանի անվան կոլտնտեսության նախագահ:

1942թ. զորակոչվել է բանակ: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի ճակատամարտերին Հյուսիսային Կովկասում /Կովկասյան նախալեռներում/ 8-րդ  գվարդիական բանակում, 18-րդ բանակի կազմում, Մալայա Զեմլյայի դեսանտական  գործողություններին, այնուհետև 89-րդ հայկական դիվիզիայի 400-րդ գնդում, որպես գնդացրորդ, ապա դասակի հրամանատարի տեղակալ: Նշանակվել է մատակարարման դասակի հրամանատար, քաղղեկի տեղակալ, ընտրվել կուսկազմակերպիչ: 89-րդ դիվիզիայում մարտերով հասել է Բեռլին և մասնակցել Բեռլինի գրավման մարտերին:

1945թ. մայիսի 9-ի հաղթանակից հետո զորացրվել է Բեռլինից:

Պարգևատրվել է ՚Կարմիր աստղՙ, ՚Փառք 3-րդ աստիճանիՙ շքանշաններով, ՚Խիզախության  համարՙ, ՚Մարտական ծառայության համարՙ, ՚Կովկասի պաշտպանությանՙ, ՚Սևաստոպոլի ազատագրմանՙ, ՚Վարշավայի ազատագրմանՙ, ՚Բեռլինի գրավմանՙ և ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ մեդալներով:

Հաղթանակի 45-ամյակին պարգևատրվել է ՚Հայրենական պատերազմի 1-ին աստիճանիՙ շքանշանով:

Պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ է:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: