ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ ԱՎԱԳԻ


Աբրահամ Կարապետյանը ծնվել է 1910թ. Եղեգնաձորում: Զորակոչվել և 1930-32թթ. ծառայել Կարմիր բանակում հայկական լեռնահրաձգային դիվիզիայում: Մինչև Հայրենական մեծ պատերազմը աշխատել է Երևան քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի տեխնիկումը, աշխատել թիվ 122 միջնակարգ դպրոցում:

1941թ. հունիսի 22-ին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Աբրահամ Կարապետյանը իր սաների հետ գնացքով  մեկնում է Մոսկվա` մրցումների: Պատերազմ…

Կարապետյանը կամավոր մեկնեց գործող բանակ: 5-րդ բանակի 230-րդ դիվիզիայի 990-րդ գնդում սակրավորների դասակի հրամանատար Աբրահամ Կարապետյանը Հյուսիսային Կովկասից մարտերով հասել է Բեռլին և հաղթանակի օրը իր անունը գրել Ռայխստագի շենքի պատին: Այդ օրն էլ երկու եղբայրներին` Աբրահամին ու Արամին, որոնք այդ ժամանակ 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում էին, լուսանկարեց դիվիզիայի հրամանատար, գեներալ մայոր Նվեր Սաֆարյանը:

Աբրահամ Կարապետյանը շարունակեց աշխատել իր սիրած մասնագիտությամբ` մայրաքաղաքի թիվ 2 մարզադպրոցում ուսմասվար, Հակոբ Հակոբյանի անվան ու թիվ 57 դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Հեռակա սովորել ու ավարտել է Մոսկվայի ֆիզկուլտուրայի ինստիտուտը:

Ռազմաճակատում հանդես բերած արիության համար պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ, ՚Հայրենական պատերազմի առաջին աստիճանիՙ շքանշաններով և բազմաթիվ մարտական մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: