ԿԱՄՈՒՆՑ ԳՈՒՐԳԵՆ ՄԿՐՏԻՉԻ


Ծնվել է 1913թ. Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում: Ավարտել է Կապան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Աշխատել է Կապանի տպարանում գրաշար և այլ հիմնարկ–ձեռնարկություններում: Որպես կադրային զինվոր ակտիվ մասնակցություն է հանդես բերել զինակոչիկների վարժական պարապմունքների անցկացման  գործում, միաժամանակ ագիտացիոն աշխատանքներ էր ծավալում քաղաքի երիտասարդության շրջանում զինվորական ծառայության ու հայրենասիրական վեհ  պարտքի մասին: Տարեց մարդիկ և մասնավորապես նրա քույրը Աննան հիշում են, որ Գուրգենը միշտ զինվորական կեցվացք ուներ:

1941թ. պատերազմի առաջին օրերին Գուրգեն Կամունցը զորակոչվում է բանակ, մասնակցում հրամանատարական կազմի կարճատև դասընթացներին և մեկնում ռազմաճակատ, մարտնչում գերմանաֆաշիստական զավթիչների դեմ:

Կրտսեր լեյտենանտ Կամունցի մասին իր մարտական ընկերները հիշում են որպես մարտական քաջ հրամանատարի, Սյունյաց աշխարհի խիզախ լեռնային արծվի, որը մասնակցել է հայրենիքի պաշտպանության  ու նրա քաղաքների ու բնակավայրերի ազատագրման դժվարին ու արյունալի մարտերին, հայրենիքի ազատության  ու անկախության համար իր երիտասարդ կյանքը նվիրաբերող զինվորի:

1941թ. մարտական առաջին խիզախումների համար նա արժանացավ ՚Արիության  համարՙ մարտական մեդալի, 1944թ. ՚Կարմիր աստղիՙ շքանշանի: Գուրգենը հարազատներին ուղարկած նամակներում համեստորեն գրում էր, որ ՚Ես կատարում եմ իմ պարտքը հայրենիքի հանդեպ և չեմ խնայի իմ երիտասարդ կյանքը բաղձալի հաղթանակի համարՙ:

1983թ. նոյեմբերի 11-ին Գուրգեն Կամունցի քույրը ` ՍՍՀՄ պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչությունից և կենտրոնական արխիվից ստանում է իր հարցումների պատասխանը. ՚387-րդ հրաձգային դիվիզիայի 1287 հրաձգային գնդի ականանետային դասակի հրամանատար կրտսեր լեյտենանտ Գուրգեն Մկրտչի Կամունցը դեկտեմբերին անհայտ կորել է: Գնդապետ Պրոկոպևՙ:

Խիզախ հրամանատարը անհայտ կորել է… Պատերազմում անհայտ կորացներ չեն լինում: Նրանք անհայտ չեն կորել, նրանք հերոսաբար զոհվել են մարտերում` հանուն հայրենիքի ազատության: Հայրենական պատերազմի հաղթանակից, որի համար սյունյաց լեռնային արծիվ  խիզախ հրամանատար Գուրգեն Կամունցը նվիրաբերել է իր ամենաթանկագին 31-ամյա կյանքը, անցել է կես դարից ավելի: Բայց հայրենիքի ազատության համար զոհված հերոս զինվորները չեն մոռացվել: Նրանք չեն մոռացվում, նրանք հիշվում են ողջերի լուսավոր հուշերում, ապրում են ողջերի հետ:

Հայրենական պատերազմում զոհված կրտսեր լեյտենանտ Գուրգեն Կամունցի լուսանկարը գտնվում է Սյունիքի մարզկենտրոնի Կապանի ՚Մարտական փառքիՙ թանգարանում: Նա այսօր էլ երիտասարդներին ոգեկոչում է հայրենիքի պաշտպանության հայրենասիրական վեհ գաղափարով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: