ԽԵՐՈՒՆՑ ԱՐՏԱՇԵՍ ՎԱՂԱՐՇԱԿԻ


Արտաշես Խերունցը ծնվել է 1916թ. Գորիսում: Աշխատել է Սիսիանի շրջանի դպրոցներում ուսուցիչ: Սովորել է Երևանի պետական համալսարանում և 4-րդ կուրսից մեկնել բանակ: Այդ 1941թ. օգոստոսն էր: Ավարտել է Թելավի ռազմական ուսումնարանը, ստացել լեյտենանտի զինվորական կոչում և 89-րդ հայկական հրաձիգային դիվիզիայի 526-րդ գնդում նշանակվել վաշտի հրամանատար: Ռազմաճակատում մարտերին մասնակցել է 409-րդ հայկական դիվիզիայի շարքերում Հյուսիսային Կովկասում և Ուկրաինայում: Զերվոննայա Ուկրաինա բնակավայրի մոտ մղված մարտերից մեկում վիրավորվել է: Այնուհետև 59-րդ գվարդիական դիվիզիայի 179-րդ գնդում որպես ականանետային վաշտի հրամանատար մասնակցել է ազատագրական կռիվներին Բեսարաբիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Հարավսլավիայում, Հունգարիայում:

Զորացրվել և 1946թ. շարունակել է սովորել Երևանի պետական համալսարանում, որն ավարտելուց հետո նշանակվել է Մեղրու շրջանային ժողկրթության բաժնի վարիչ շուրջ յոթ տարի, ապա աշխատել է դպրոցներում ուսմասվար, դպրոցի դիրեկտոր: Հանրապետության վաստակավոր ուսուցիչ է:

Պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ, ՚Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանիՙ շքանշաններով, մարտական ու հոբելյանական մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: