ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԻՄ ԲԱԼԱՅԻ


Ծնվել է 1924թ. Կապանի շրջանի Բարաբաթում գյուղում: Կապան քաղաքի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1942թ. հարյուրավոր համալսարանականների հետ կամավոր մեկնել է բանակ: 32-րդ հրետանային գնդի կրտսեր հրամանատարի դասընթացն ավարտելուց հետո նշանակվել է թնդանոթի հաշվարկի հրամանատար /8-րդ

հրետանային բրիգադի 352-րդ զենիթային հրետանային գնդի 9-րդ մարտկոց/ և մասնակցել Կովկասի պաշտպանությանը: Զենիթահրետանային մարտկոցը ոչնչացնում էր թշնամու ռմբակոծիչները օդում, պաշտպանում ռազմական կարևորագույն օբյեկտները:

Կիմ Խաչատրյանը 1945թ. Հեռավոր արևելյան ռազմաճակատում մասնակցել է Ճապոնական Կվանտունյան բանակի ջախջախմանը: Զորացրվել է 1945թ. շարունակել ուսումը Երևանի պետական համալսարանում:

Աշխատել է Կապանի ժողկրթբաժնում դպրոցական տեսուչ, թիվ 2 միջնակարգ դպրոցում ուսմասվար և պատմության ուսուցիչ: 1952թ. ընտրվել է ՀԼԿԵՄ Կապանի շրջկոմի երկրորդ, իսկ 1953թ. առաջին քարտուղար, 1954թ. ` մեքենատրակտորային կայանի կուս. կազմակերպության ազատված քարտուղար: Այնուհետև աշխատել է կոսշրջկոմի քաղլուսկաբինետի վարիչ: 1957թ. ՀԿԿ Կապանի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչն էր: 1963թ. ընտրվել է Կապանի արդյունաբերական-արտադրական կուսկոմիտեի քարտուղարի տեղակալ, 1964թ. ` ՀԿԿ Կապանի շրջկոմի քարտուղար, 1969թ.` քաղաքային խորհրդի նախագահ: 1975թ. հետո աշխատել է շրջանային ժողկրթբաժնի վարիչ:

Պարգևատրվել է ՚Պատվո նշանՙ շքանշանով, ՚Կովկասի պաշտպանությանՙ, ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Ճապոնիայի դեմ տարած հաղթանակիՙ և հոբելյանական մեդալներով: 1982թ. նրան շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում:

Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել դպրոցականների և երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործին:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: