ԽԱՉԱՏՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԻՎԱՆԻ


Ծնվել է 1916թ. Կապանի շրջանի Շիկահող գյուղում: 7-ամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Կապան քաղաքում: 1934-35թթ. աշխատել է ֆինբաժնում տեսուչ, այնուհետև` 1936-37թթ. ջրային տնտեսությունում վարիչ:

1938թ. մեկնել է Երևան, ընդունվել բժշկական տեխնիկում, ավարտելուց հետո սովորել Երևանի բժշկական

ինստիտուտում, սակայն սկսվել է պատերազմը և բագրատ խաչատրյանը 1941թ. հունիսի վերջին զորակոչվել է կարմիր բանակ: 1941թ. հուլիսից մինչև 1945թ. փետրվարը մասնակցել է Հայրենական պատերազմի մարտերին: Նրա եղբայրը` Սեդրակ Խաչատրյանը Բրեստի հերոսական պաշտպանների շարքերում մարտնչել ու զոհվել է: Բագրատ Խաչատրյանը մարտերով հասել է բրեստ, որտեղ զոհվել է եղբայրը, մասնակցել Բրեստի ազատագրմանը:

1945թ. հունվարի 31-ին իր հարազատներին ուղարկած նամակում գրել է ՚Հայրիկ և մայրիկ ջան, ես հասել եմ այնտեղ` Բրեստ քաղաքը, որտեղ զոհվել է Սեդրակը: Շտապ գրում եմ այս փոքր նամակը, որ շարժվեմ առաջ, վրեժ լուծեմ Սեդրակի համար: Իմացեք, որ այստեղ, ինչպես Սեդրակը, այնպես էլ ու իմ հայրենակից զինվորները կռվում ենք թշնամու դեմ մեր Հայաստան հայրենիքի համար, որ թուրք ֆաշիստները մեր հողը ոտք չդնենՙ (Նամակը պահվում է ՚Մարտական Փառքիՙ թանգարանում):

Բագրատի նամակը ծնողների համար կարդում էր քույրը` Մարգարիտը, որը և պատասխան նամակ էր գրում եղբորը: Բագրատի մինուճար փոքր տղան` Ժորան, մահացել էր,  զինվոր Բագրատն էլ իր գրած վերջին նամակից մեկ ամիս հետո 1945թ. փետրվարի վերջին զոհվել է Արևելյան Պրուսիայում մղվող մարտերում:

1946թ. մահացավ Բագրատի հայրը, մոր աչքը ճամփին մնաց, չդիմացավ…

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: