ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍԼԱՆ ՏԻԳՐԱՆԻ


Ծնվել է 1923թ. Կապանի շրջանի Շիկահող գյուղում: Ավարտել է Կապան քաղաքի թիվ 1 միջն. դպրոցի 8-րդ դասարանը:

1942թ. հոկտեմբերին զորակոչվել է բանակ, սովորել Մանգլիսի ռազմական ուսումնարանում:

Մինչ պատերազմը Կապանում փողային նվագախումբ կար: Շնորհիվ նվագախմբի ղեկավար Եղիշեի, տոնական օրերին նվագախումբը շուք էր տալիս քաղաքին: Նվագախմբի թմբկահարը Ասլանն էր: Քաղաքը

միանգամից աշխուժանում էր, երբ նվագախումբը  իր զվարթ, հնչեղ քայլերգային երաժշտությամբ անցնում էր քաղաքի փողոցներով:

1941թ. հունիսի 23-ի չարագույժ լուրը ցնցեց բոլորին, զինկոմիսարիատի շենքի շուրջը հավաքվեց բազմությունը: Շատերը եկել էին բանակում ծառայող որդիների ճակատագրով անհանգստացած, պահեստի կադրային զինվորներն ու սպաները շտապել էին հրաման ստանալու ծառայության ու ռազմաճակատ  մեկնելու: Փողային նվագախմբի երիտասարդ տղաները նույնպես կամավոր ցանկանում էին մեկնել ռազմաճակատ, պաշտպանելու հայրենիքը: Նրանց մեջ էր Ասլան Խաչատրյանը: 1942թ. աշնանը Ասլանը կապանցի մի խումբ զորակոչվածների հետ մարտնչում էր Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում, Մոզդոկ քաղաքի ուղղությամբ: Ռազմաճակատից ուղարկած Ասլանի նամակները հուզում էին հարազատներին, հարևաններին:

—              Սիրելի ծնողներ, հայրենիքը վտանգի մեջ է, հանուն հայրենիքի, հանուն մեր ժողովրդի   ես իմ կյանքը չեմ խնայի:

Ձեր որդի  Ասլան:

1942թ. դեկտեմբեր

—              ՚Սիրելի եղբայր Գառնիկ, իմ որոշումը մեկն է` իմ կյանքը չխնայել: Եթե ընկնեմ մարտում, իմացիր` ընկա հանուն հայրենիքի, հանուն մեր ազատագրման: Քո`  Ասլան:ՙ

—              ՚Սիրելի ծնողներ, այս նամակը գրում եմ խրամատից, կռվում ենք Մոզդոկի համար: Միշան վիրավորվեց, տեղափոխեցին հոսպիտալ: Դուք իմ մասին չտածեք: Մենք կհաղթենք: Ձեր որդի Ասլան: 15.01.43թ.ՙ

—              ՚Պղնձի համար, 1975թ. ապրիլի 26 թիվ 51/

Անցավ երկու ամիս: Ասլանի նամակի փոխարեն ծնողները ստացան չարագույժ  ՚սև թուղթըՙ` ՚Մոզդոկի համար մղված մարտերում հերոսի մահով ընկավ Ասլան Խաչատրյանը…ՙ

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: