ԻՍՐԱԵԼՅԱՆ ԻՇԽԱՆ ՄԿՐՏԻՉԻ


Ծնվել է 1912թ. Կապանի շրջանի Քաջարան գյուղում: Նախնական ուսումնառությունից հետո 16 տարեկանից շուրջ յոթ տարի աշխատել է Կապանի հանքում, որտեղ սովորել ու ավարտել է բանվորական երեկոյան 9-ամյա դպրոցը: Այնուհետև աշխատել է հանքի ճաշարանի հաշվապահ, հետագայում առևտրի բաժնում` հաշվապահ: Զորակոչվել է բանակ 1940-42թթ. ծառայել 115-րդ հրաձգային դիվիզիայի  516-րդ

հրետանային գնդում: Մասնակցել է Հայրենական պատերազմին 44-րդ բանակի 298-րդ հրաձգային դիվիզիայի 650-րդ գնդի ականանետային գումարտակում որպես նշանառու, մասնակցել Ղրիմի, Կերչի, Թեոդոսիայի համար մղված մարտերին: Զորացրվելուց հետո աշխատել է Կապանում հարկային տեսուչ, ընտրվել է Քաջարանի ՚Քաջարանշինՙ տրեստի արհմիության կոմիտեի նախագահ, ապա Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի արհմիության կոմիտեի նախագահ: Նշանակվել է կոմբինատի կադրերի բաժնի պետ, հետո` դիսպետչեր և քսան տարի` Քաջարանի հացաթխման գործարանի տնօրեն:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համարՙ և մարտական ու հոբելյանական մի շարք մեդալներով ու շնորհակալագրերով:

Մահացել է 1999թ.:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: