ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ /ՍԵՐՅՈԺԱ/ ԲԱԽՇԻԻ


Ծնվել է 1926թ. Կապանի Առաջաձոր գյուղում: Ուներ 8-ամյա կրթություն: Մեծ սեր և հակում ուներ դեպի ուսումը, սակայն 15-տարեկան հասակից ստիպված էր աշխատել և օգնել ընտանիքին ու գյուղի կոլտնտեսությանը: 1944թ. դեկտեմբերին զորակոչվել է բանակ և ծառայել 88-րդ պահեստային հրաձգային գնդում, 1945թ. հունվարից մինչև հոկտեմբերը սովորել 28-րդ օկրուգային սնայպերական դպրոցում, իսկ

1945թ. հոկտեմբերից մինչև 1947թ. հոկտեմբերը ծառայել 2652 զորամասում որպես հրաձիգ-սնայպեր: Այնուհետև սովորել է կրտսեր հրամանատարների դասընթացում, որն ավարտելուց հետո նույն զորամասում ծառայել է ջոկի հրամանատար:

1948թ. մայիսից մինչև 1950թ. հոկտեմբերը ծառայել է զորամասի շտաբում որպես գրագիր: 1950թ. հոկտեմբերին, վեց տարի բանակում ծառայելուց հետո զորացրվում է և վերադառնում տուն: Ծառայությունից հետո ընդունվում է աշխատանքի Զանգեզուրի պ/մ կոմբինատի Կապանի հանքվարչությունում դիզելային կայանի մեքենավար մինչև 1954թ., ապա ՏԵՍ-ի մեքենավար, ՀԷԿ-ի Ողջու կասկադի էներգոգնացքի մեքենավար, կապանի գազի տնտեսւոթյան փականագործ, լցնող: Այնուհետև աշխատել է ՚Քաջարանշինՙ տրեստում, լեռնահետախուզական էքսպեդիցիայում:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ մեդալով, օրինակելի ծառայության համար զորամասի հրամանատարության կողմից շնորհակալագրերով, Քաջարանի պ/մ կոմբինատի և ՚Քաջարանշինՙ տրեստի արհմիության և ադմինիստրացիայի պատվոգրերով:

Реклама

Метки: , , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: