ԹՈՒՄԱՆՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՎԵՏԻՍԻ


Ծնվել է Կապանի շրջանի Նորաշենիկ գյուղում 1922թ.:

Ավարտել է Շրվենանց գյուղի միջնակարգ դպրոցը: 1941թ. զորակոչվել է բանակ, ծառայել 408-րդ հայկական հրաձգային դիվիզյայում, սկզբում երևան Սուխումի քաղաքներում, այնուհետև ռմբագոծության տարափի տակ տեղափոխվել է Գելենջիկ, 1942թ. վերջերին Կրասնոդար, Կրիմսկ:

Մխրթար Թումանյանը գնդացրորդ էր:  Ազովի ծովի շրջակայքում մարտերից մեկում վիրավորվել է, հրետակոծությունից կոնտոզիա ստացել, բուժվել Բորժոմի էվակոհոսպիտալում 1943թ.: Հետագա ծառայության համար ոչ պիտանի լինելու հետևանքով ազատվում է ծառայությունից և վերադառնում հայրենիք:

1943թ. սեպտեմբերից աշխատել է ուսուցիչ Տանձավեր, Սևաքար, Ճակատեն, Խլաթաղ, Առաջաձոր, Կավարտ գյուղերի7-ամյա դպրոցներում, այնուհետև` ուսուցիչ Կապան քաղաքի թիվ 2 և երեկոյան թիվ 1 միջնակարգ դպրոցներում:

1958թ. Տեղափոխվել է Երևան և սովորել Բրյուսովի անվան ռուսական մանկավարժական ինստիտուտում մինչև 4-րդ կուրսը: 1958թ. աշխատել է Ռելե գործարանում /Երևան քաղաք/ և ավարտել Մոսկվայի բարձրագույն արհմիութենական դասընթացները և աշխատել քանդակագործական արհեստանոցում, Հայհիդրոէներգոշին վարչությունում պլանային արտադրական բաժնի վարիչ միչև 1973թ.: Այնուհետև աշխատել է Հայաստանի կուրորստների ու առողջարանների վարչությունում գլխավոր ռևիզոր միչև 1988թ. և անցել կենսաթոշակի:

Հայրենական պատերազմի 2-րդ խմբի հաշվանդամ է, Ապրում է Երևան քաղաքում: Պարգևատրվել է ՚Կովկասի պաշտպանությանՙ, ՚1941-45թթ. Հայրենական Մեծ պատերազմում Գորմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, հոբելյանական մի քանի մեդալներով և ՚Հայրենական պատերազմի առաջին աստիճանիՙ շքանշանով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: