ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱԲՐԱՀԱՄԻ


Ծնվել է 1926թ. Կապանի շրջանի Նորաշենիկ գյուղում: Սովորել է Շրվենանց գյուղի միջնակարգ դպրոցում:

1944թ. զորակոչվել է բանակ, ծառայել 88-րդ պահեստային գնդում, որտեղ ընդգրկվել է կարճատև դասընթացում և ստացել նշանառուի և կրտսեր սերժանտի կոչում:

1945թ. սկզբին մեկնել է 3-րդ Բելոռուսական ռազմաճակատ 830-րդ գնդում մասնակցել մարտերին: Այնուհետև 207-րդ հրաձգային դիվիզիայի 597-րդ կարմրադրոշ, Սուվորովի շքանշանակիր Բեռլինյան գնդում մասնակցել Ալդըտ, Օբեսֆելդ, Յարշտետ, Զանդաու քաղաքների գրավման մարտերին և Օդերի գետանցմանը, որտեղ հանդիպել են ամերիկյան զորքերին: Էլբան սահման դարձավ և մինչև 1947թ. Համլետ Թումանյանը ծառայեց սահմանապահ զորամասում: 1947թ. տեղափոխվում են Սովետական օկուպացիոն զորախմբի շտաբ, որտեղ ծառայել է մինչև 1950 թվականը: Զորացրվել է մարշալ Ժուկովի բանակային զորախմբի կողմից:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Արիության համարՙ մարտական և հոբելյանական մեդալներով և Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրով: Հաղթանակի 40-ամյակին պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով: Ակտիվորեն մասնակցել է պատերազմի վետերանների Կապանի երգչախմբի գործունեությանը և երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքներին:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: