ԹՈՒՄԱՆՅԱՆ ԿՈԼՅԱ ՂԵՎՈՆԴԻ


Ծնվել է 1923թ. Կապանի շրջանի Չափնի գյուղում: Արծվանիկ գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ և ծառայել 978-րդ հրաձգային 462-րդ առանձին հետախուզական վաշտում, այնուհետև 89-րդ հայկական հրաձգային գնդում 1941թ. հուլիսից մինչև 1947թ. փետրվարը որպես դասակի հրամանատարի օգնական:

Զորացրվել է 1947թ. և անցել մանկավարժական աշխատանքի Կապանի շրջանում: Աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:

Աշխատել է Կապանի Խորհրդային միության հերոս Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ: Վաստակաշատ ուսուցիչը 10-րդ դասարանցի աշակերտների հետ այցելել է Հունան ավետիսյանի հերոսաբար զոհված վայրը, հերոսի անունը կրող Վերխնի Բականսկ ավանի միջնակարգ դպրոցը, հրապարակում կառուցված Հ.Ավետիսյանի հոյակերտ հուշարձանի մոտ աշակերտների խմբով լուսանկարվել: Անվանի ուսուցիչը դպրոցում ստեղծել է պատմության օրինակելի կաբինետ և ակտիվ մասնակցություն է ցուցաբերել սովորողների, զինակոչիկների և երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործին:

Կոլյա Թումանյանը նաև շրջագայել է արտասահմանյան մի քանի երկրներ` Շվեդիա, Իսրայել, զեկուցումներ ու դասախոսություններ կարդացել հայ ժողովրդի պատմության, նրա ազատագրական պայքարի, Թուրքիայի կողմից 1915թ. կազմակերպված հայ ժողովրդի ցեղասպանության մասին, որպես մարդկության դեմ գործած ոճրագործություն:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: