ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱՄ ԿՈՍՏԱՆԴԻ


Արամ Թումանյանը ծնվել է 1916թ. Կապանի շրջանի Առաջաձոր գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի 7-ամյա դպրոցում: 5-րդ դասարանը ավարտելուց հետո կոլտնտեսությունում կատարել է գյուղատնտեսական աշխատանքներ: 1937թ. զորակոչվել է կարմիր բանակ, որպես շարքային զինվոր

ծառայել է երեք տարի և մասնակցել Ֆինլանդիայի պատերազմին: Զորացրվելուց հետո մեկ տարի աշխատել է Բաքու քաղաքում ու վերադարձել հայրենիք:

1941թ. կրկին զորակոչվել է և մասնակցել Հայրենական մեծ պատերազմին ազգային ու այլ զորամասերում որպես շարքային հրաձիգ: Երկու անգամ վիրավորվել է` գլխից ու ձեռքից, ապաքինվելուց հետո վերադարձել մարտական շարք: Հայրենական պատերազմի հաղթական ավարտից հետո 1945թ. դեկտեմբերին զորացրվել է: Վերադառնալով գյուղ անցել է աշխատանքի և ամուսնացել: 1950թ. տեղափոխվել է աշխատանքի Կապանի լեռնաարդյունաբերությունում` 6-րդ հանքում որպես հանքափոր, որտեղ ավելի քան տասը տարի աշխատելուց հետո վիրավորվածության և ստացած հիվանդության պատճառով տեղափոխվել է այլ աշխատանքի: 1963թ. մշտական բնակություն է հաստատել Կապան քաղաքում: Աշխատել է առևտրի բնագավառում:

Պարգևատրվել է ՚Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Կովկասի պաշտպանությանՙ մեդալներով և ՚Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանիՙ շքանշանով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: