ԹՈՎՄԱՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՌԱՖԱՅԵԼԻ


Ներսես Ռաֆայելի Թովմասյանը ծնվել է 1910թ. Արևմտյան Հայաստանի Վանի մարզի Հայոց Ձորի շրջանի Հայք գյուղում:

Ներսես Թովմասյանը միջնակարգ կրթությունը ստանալուց հետո 1929թ. ուսուցչական աշխատանքի է անցել Կապանի շրջանի Տանձավեր գյուղի տարրական դպրոցում, որտեղ աշխատել է 1929-30թթ., 1930-31թթ. ուսումնական տարիներին:

Զանգեզուրի մեծ երկրաշարժից հետո ուսուցիչ Ներսեսը փոխադրվեց Երևան` գյուղի դպրոցը ժամանակավորապես փակվելու պատճառով: Դպրոցը վերսկսեց իր պարապմունքները 1934թվականին նորակառույց շենքում:

Ն.Թովմասյանը 1937թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի Հանրապետության ժողկոմատի և ֆինանսների նախարարության համակարգում:

1941-45թթ. Ներսես Թովմասյանը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին և մարտնչել Ֆաշիստական զավթիչների դեմ մղված պայքարին:

1947թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնում որպես ասպիրանտ: Այնուհետև միչև 1967թ. եղել է տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, դասավանդել է քաղաքատնտեսություն և տնտեսագիտական մտքի պատմություն:

1967թ. միչև կյանքի վերջը աշխատել է ՀՀ Գիտությունների Ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում որպես տնօրենի գիտական գծով տեղակալ, բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող: Նրա գիտական գործնեության արդյունքն են երկու տասնյակ մենագրություններ ու մեծաթիվ գիտական հոդվածներ: Ն.Թովմասյանը հայ իրականության մեջ առաջինն է ամբողջական ձևով ներկայացրել հայ տնտեսագիտական մտքի պատմությունը: 1947թ. նրան շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի, 1968թ. տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, 1970թ.` պրոֆեսորի կոչում:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: