ԹՈՒՄԱՆՅԱՆ ԵՐՎԱՆԴ ԽԱՉԱՏՈՒՐԻ


Երվանդ Թումանյանը ծնվել է 1925թ. Կապանի շրջանի Ճակատեն գյուղում: Սովորել և ավարտել է Կապան քաղաքի միջնակարգ դպրոցը, անցել մանկավարժական աշխատանքի: Երվանդը ուսուցչական աշխատանքի մեծ սեր ուներ, երազում էր սովորել մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատությունում, սակայն հայրենիքի պաշտպանությունը իր սրբազան պարտքն էր համարում և 1943թ. կամավոր մեկնեց

ռազմաճակատ: Երվանդից ստացվում էր հաղթանակի հավատով գրված նամակներ: Նա տեղեկություն չուներ իր երկու եղբայրների մասին: Մայրը մահացել էր մինչ պատերազմը, իսկ հայրը մահացել էր պատերազմի տարիներին երեք անչափահաս երեխաները թողնելով եղբոր խնամքին: Պատերազմը վերջացավ, Հմայակ, Դավիթ, Երվանդ եղբայրները չվերադարձան, երեքն էլ զոհվեցին հայրենիքի ազատության համար:

Ճակատեն գյուղում կառուցվել է հուշարձան նվիրված զոհվածների հիշատակի հավերժացմանը:Ոչ ոք չի մոռացվել:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: