ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿԱԶ ԲԱՐԽՈՒԴԱՐԻ


Ծնվել է 1922թ. Կապանի շրջանի Լեռնաձոր գյուղում: 1940-41թթ. ուս. տարում ավարտել է միջնակարգ դպրոցը և աշխատել Լեռնաձորի գյուղխորհուրդի գործկոմի քարտուղար: 1941թ. դեկտեմբերի 18-ին զորակոչվել է գործող բանակ, 409-րդ դիվիզիայի 265-րդ գնդում որպես կապավոր 1942թ. մասնակցել  Տուապսեի, Մայկոպի, Կրասնոդարի համար մղված մարտերին:

Հայկազ Թադևոսյանը դեռ դպրոցական նստարանին սիրում էր գրել քնարական բանաստեղծություններ, իսկ մարտերի ընթացքում նրա գրած բանաստեղծությունները մարտական ոգեշունչ բովանդակություն ստացան, որով մարտի էր կոչում և հաղթանակի հավատ ներշնչում: Նրա ուղարկած նամակներում հարազատները և համագյուղացիները կարդում էին մարտակոչ ու հայրենասիրական բանաստեղծություններ:

1943թ. օգոստոսի 8-ին Կրիմսկայի ուղղությամբ կատաղի մարտեր ծավալվեցին, որտեղ հերոսաբար զոհվեց հայրենի Լեռնաձորի ու Քաջանց աշխարհի կարոտով այրվող Հայկազ Թադևոսյանը: Նրա աճյունը ամփոփված է Կրիմսկայա եղբայրական գերեզմանոցում:

Հարազատներն ու ընկերները, քույրը որդու հետ և պատերազմի վետերան Գուրգեն Աթայանը այցելել են եղբայրական գերեզմանը, հայկազի սիրած գունագեղ ծաղիկներ դրել գերեզմանաքարին:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: