ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱԲԵԹ ԵՓՐԵՄԻ


Հաբեթ Եփրեմի Թադևոսյանը ծնվել է 1916թ. Եղեգնաձորի Խաչիկ գյուղում: Ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը, աշխատել հայրենի Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցում, դասավանդել հայոց լեզու և գրականություն:

1941թ. զորակոչվել է և 139-րդ հրաձգային դիվիզիայի 17-րդ հրետգնդում մասնակցել է Տուլայի, ապա Մինսկի, Գոմերի, Բաբրույսկի և Դնեպր, Դեսնա, Վիսլա գետերի անցման համար մղվող մարտերին:

Հրետանավոր Հաբեթ Թադևոսյանը ուղիղ նշանառությամբ ոչնչացրել է հակառակորդի շարասյունը, շարքից հանել զրահամեքենաներ, զենիթային սարքեր, հրանոթներ, ականանետներ, սայլեր և երկու տասնյակ հիտլերականներ:

Սյունյաց քաջազուն զավակ Հաբեթ Թադևոսյանը մասնակցել է հաղթանակի զորահանդեսին Մոսկվա քաղաքում:

Պատերազմից հետո Հ.Թադևոսյանը ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը, աշխատել Խաչիկ, Մալիշկա, Արենի գյուղերի և Եղեգնաձորի շրջկենտրոնի թիվ 3 միջնակարգ դպրոցների դիրեկտոր:

Պարգևատրվել է ՚Լենինիՙ, ՚Կարմիր դրոշիՙ, ՚Կարմիր աստղիՙ, ՚Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանիՙ շքանշաններով, ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համարՙ, ՚Խիզախության համարՙ, ՚Մարտական ծառայության համարՙ, ՚Քյոնիկսբերգի, Բեռլինի գրավման համարՙ և մի քանի այլ մեդալներով:

Հաբեթ Եփրեմի Թադևոսյանը մահացել է 1979թ.:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: